Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Գործունեություն  
19.03.10
2011-ին` հոգեբուժական խնդիրներին նվիրված կոնֆերանս
 
18.03.10
Համագործակցությունը նորացվում է
 
17.03.10
Մարզային այց
 
16.03.10
Ասուլիս կառավարությունում
 
ավելին...
Իմ մասին / Կենսագրական տվյալներ


Հարություն Մաքսիմի Քուշկյան     

ՀՀ առողջապահության նախարար
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
էնդոկրին վիրաբույժ

Ծնվել է 1956թ. ապրիլի 14-ին ծառայողի ընտանիքում:
1980թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

           
1980 - 1981թթ.բժիշկ-ինտերն Երևանի շտապ օգնության № 2 հիվանդանոցում
1981 - 1984թթ.շտապ օգնության բժիշկ Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում
1984 - 1985թթ.Երևանի շտապ օգնության № 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր
1985թ.վերապատրաստվել էնդոկրին վիրաբուժության գծով Մոսկվայի էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի ինստիտուտում
1986թ.«Էրեբունի» հիվանդանոցում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունք և ստանձնել բաժանմունքի վարիչի պարտականությունները
1988թ.պաշտպանել է թեկնածուական թեզ` "Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ" թեմայով
1990թ.վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում
1990 - 1992թթ.«Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ
1992 - 2007թթ.«Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն
1993թ.պաշտպանել է դոկտորական թեզ` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով
1993թ.վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարան «Բոստոնի Բեթ Իսրայել» հիվանդանոցում
1993թ.Երևանի պետական բժշկական համալսարանի № 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
1995-1996թթ.ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ
1995-1999թթ.ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1999թ.վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի
Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում (UCLA)
2000թ.«Медицинксий вестник Эребуни» Գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նահագահ
2002-2007թթ.«Նաիր» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն
2003թ.Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում
2003թ.Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ
2004թ.պարգևատրվել է Ֆ. Նանսենի անվան շքանշանով
2005թ.պարգևատրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշանով
2005թ.պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար
2005թ.ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ
2006թ.ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է  Մ.Հերացու անվան պետական մեդալով
2006թ-ից. «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
2007թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարար

 

2009թ.Երևանի ավագանու  ընտրություններում ԲՀԿ – ի համասնական ցուցակի առաջին համար

 

Գիտական    աշխատություններ57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական և նորամուծական առաջարկություն

ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
Հայկական վիրաբուժության XXI պրոֆեսիոնալների միության իսկական անդամ
Օտորինոլարինգոլոգների ասոցիացիայի անդամ
էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ
ՀՀ օլիմպիական կոմիտեի անդամ

ՀամագործակցությունՌուսաստան
    Էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի
    ինստիտուտ

 

Ֆրանսիա
    Ֆրանսիայի հայ բժիշկների միություն (UMAF),
    Հենրի Մոնդոր հոսպիտալ, «Ազնավուրը
    Հայաստանին» հիմնադրամ

 

Գերմանիա
    Սիմենս կազմակերպություն, Հոմեոպաթիայի
    կլասիկ դպրոց

 

ԱՄՆ
      ԱՄՆ ՄԶԳ (USAID), Ամերիկյան ՄԱՄ (AIHA)
      Միացյալ հայկական հիմնադրամ (United
      Armenian Fund), Հարվարդի բժշկական
      համալսարան, «Բոստոնի Բեթ Իսրայել»
      հիվանդանոց, Կալիֆոռնիայի համալսարանի
      Լոս Անջելեսի, բժշկական կենտրոն
      Թոմաս Ջեֆերսոնի համալսարան,
      ուլտրաձայնային գիտահետազոտական և
      կրթական ինստիտուտ

Էնդոկրին վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի №1վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Հայկական վիրաբուժության XXI պրոֆեսիոնալների միության իսկական անդամ, ՌԴ Բնականգիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Օլիմպիական կոմիտեի անդամ, Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ:

Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած է, ունի 3 երեխա