|
Ելույթներ, հարցազրույցներ
18.07.07 Շեշտադրումը` մարզային կառույցներ |
«Հայաստանի Հանրապետություն» Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղվով բյուջետային հատկացումների օգտագործման արդյունավետետության և բուժսպասարկման որակի ու մատչելիության բարձրացման հարցերը: Գերատեսչության ղեկավարը ներկայացրեց շրջանային բուժհաստատությունների նախորդ ամիս իրականացված վերլուծության արդյունքները, մասնավորապես՝ աշխատանքի պայմանները, բուժսպասարկման որակն ու մատչելիությունը, կադրային ներուժը, կառավարման արդյունավետությունը: Ստացված տեղեկություները հիման վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ կիրականացվի շրջաններում առողջապահական համակարգի զարգացման ներդրումային ծրագիրը: ....
|
|
09.12.93 Ինչպես չասել. այստեղ աշխատում են գործին նվիրված մարդիկ |
Թերևս դժվար է չհամաձայնվել այն կարծիքին , որ այսօր ոչինչ չի կառուցվում, այլ միայն քանդվում է: Բայց, ինչպես և բոլոր ժամանակներում, լինում են բացառություններ: Նման հաճելի բացառություններից է հանրապետության խոշոր հիվանդանոցներից մեկը` «Էրեբունին»: Դրանում կարող է համոզվել յուրաքանչյուրը` լինելով այնտեղ: Պարզապես ապշեցնող է նկատվող ակնհայտ տարբերությունը լիովին բարձիթողի հատվածների և նոր վերանորոգվածների, ժամանակակից ու նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական բաժանմունքների և հնացած սարքավորումներով բաժանմունքների միջև: Հնի և նորի նման տարօրինակ համատեղ գոյությունը պարզ է դառնում նախապատմությունից: Այդ կառույցը հանձնվել է շահագործման 1986թ.: Նշենք, որ այդ տարեթվին մեկ պարկ ցեմենտի գինը կազմում էր ընդամենը 4 ռուբլի:....
|
|
|
|
|