06.08.08 Հրատապ խնդիրներ |
Ծառայությունների որակը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին Առողջապահական համակարգը ամբողջովին կարդիականացվի։ Ոլորտում նախատեսվող բարեփոխումները կիրականացվեն 2008—2012թթ. ՀՀ կառավարության հաստատած ծրագրով, որոնք ուղղված կլինեն առողջապահական տարբեր ճյուղերի բարելավմանը, մասնավորապես առողջապահական ծառայությունների մատչելիությանն ու որակի բարձրացման գործընթացներին։ Երեկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն առանձնացրեց բարեփոխման այն կարեւոր ուղղությունները, որոնց հատկապես ուշադրություն է դարձնելու կառավարությունը։ Վերջինիս կողմից խրախուսվելու են առողջապահական տարբեր ուղղություններով Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալու գաղափարը եւ էլեկտրոնային բժշկության ներդրման....
|
|
27.07.08 Պոլիկլինիկաների ժողովրդականությունն աճում է |
<<Հայասանի Հանրապետություն>> Կառավարության կողմից հայտարարված առաջնահերթ ոլորտներից մեկը ստացել է իր փաստաթղթային արտահայտությունը: Նախարարների խորհուրւդը հավանության է արժանացրել <<2008-2013թթ. Հայաստանի բնակչության առաջնային առողջապահության >> ռազմավարությունը և հաստատել է նախատեսված միջոցառումների ծրագիրը: Ըստ էության , դա հանդիսանում է այն գործընթացների շարունակություը , որոնք 2003-2008թթ. ընթացքում իրականացվել են կառավարական որոշման շրջանակներում, բայց, միաժամանակ, հետագա 5 տարիների համար առաջնային առողջապահության ոլորտում նախատեսվում է բարեփոխումների բոլորովին նոր փուլ: <<Առողջապահության առաջնային օղակի զարգացումը հնարավորություն է ընձեռել բարձրացնել բնակչությանը տրամադրվող բուժօգնության որակը և....
|
|
07.06.08 Ծննդաբերություն սերտիֆիկատներով |
<<Հայաստանի ձայնը>> Հուլիսի 1-ից Հայաստանում կներդրվի ծննդաբերության վկայագրերի համակարգը: Ինչպես մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պետպատվերի այդ նոր կարգն երաշխավորում է անվճար ծննդօգնություն: Վկայագիրը հանձնվելու է կանացի խորհրդատվության ժամանակ ըստ բնակության վայրի` սկսած հղիության 22-րդ շաբաթից , այն կդառնա վճարման միջոց հղիության և ծննդաբերության ընթացքում անհրաժեշտ բուժծառայությունների և հետազոտությունների համար: Առանց բարդությունների ընթացող ծննդաբերությունների համար վկայագրում 2008թ. նախատեսված են հետևյալ գումարները. - առողջապահության գյուղական կենտրոններում առաջին կիսամյակում 48150 դրամ, իսկ երկրորդում` 65000 դրամ, - շրջանային ծննդատների համար 55600-90000 դրամ:....
|
|
07.06.08 Առողջապահության առաջնային պահպանումը՝ առաջնահերթություն |
Ամփոփվեցին ծրագրի առաջին փուլի արդյունքները Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2005թ. եւ փուլ առ փուլ իրականացվում է ՀՀ մարզերում։ Այն ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագիր է, որի հիմնական նպատակը Հայաստանում առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի եւ մատչելիության բարձրացումն է, մասնավորապես՝ բնակչության գրանցման համակարգի ներդրումը, ԱԱՊ ենթակառուցվածքների եւ բուժօգնության որակի բարելավումը, բուժանձակազմի վերապատրաստումը, ինչպես նաեւ առողջության պահպանման հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումը։ Այս ոլորտների ուղղությամբ բավականաչափ աշխատանքներ են տարվել, որոնք սկսվել են ինչպես մայրաքաղաքից,....
|
|
06.06.08 Ծննդօգնության ոլորտը համակարգի առաջնային խնդիրն է |
Իրավունք Ինչպես երկրի մյուս ոլորտները, առողջապահության բնագավառը ևս բարեփոխումներ իրականացնելու լուրջ խնդիրներ ունի: Դրանք կառավարությունը նախատեսել է իրականացնել մինչև 2012 թիվը: Երեկ առողջապահության նախարար Հարութոյւն Քուշկյանը, խոսելով ոլորտի ծրագրերից շեշտեց, որ իրենց ջանքերը ուղղված են լինելու հատկապես առողջապահական ծառայությունների մատչելոիությանն ու որակի բարձրացմանը: Մասնաորապես անապահով և խոցելի համարվող խմբերի համար մշակվելու է առաջնահերթության հատուկ ծրագիր: Նշենք, որ դրա անհրաժեշտությունն իրոք կա: Հասարակության մի ստվար հատված իրազեկված չէ իր իրավունքներց: Հատկապես նշված խոցելի խմբերը կարիք ունեն նախ բարոյահոգեբանական աջակցության, վստահություն ձեռք բերելու, ականատես լինելու երկրի....
|
|
06.06.08 Առողջապահության նախարարությունը գնում է բարեփոխումների |
ԵՐԿԻՐ Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են լինելու առողջապահական ծառայությունների մատչելիությանն ու որակի բարձրացմանը, իսկ կառավարությունը խրախուսելու է տարածաշրջանի համար հատուկ պահանջարկ ունեցող ուղղություններով Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալուն, ինչպես նաև էլեկտրոնային բժշկության ներդրմանը նպաստող քայլերին: Այս մասին հունիսի 5-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` հույս հայտնելով, որ համատեղ քննարկումներն ու գործունեության ընթացքում առաջացող խնդիրների վերհանումը կնպաստեն համակարգի գործունեության բարելավմանը: “Ավելացվելու են առողջապահության գծով պետական ծախսերը:....
|
|
06.06.08 Հուլիսի մեկից հղի կանանց կտրամադրվեն ծննդօգնության պետական հավաստագրեր |
“Փակագիծ” Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ըստ նրա խրախուսվելու են Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալուն, ինչպես նաև էլեկտրոնային բժշկության ներդրմանը նպաստող քայլերը: Այս նպատակով նախարարությունը կմշակի երկիրը տարածաշրջանի առողջապահական կենտրոն դարձնելու ռազմավարությունը և դրան նպաստող միջոցառումների ծրագիր: Ծրագրի շրջանակներում մասնավորապես նախատեսվում է Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում ստեղծել միջուկային բժշկության կենտրոն և այն ինստիտուտի բազայի շնորհիվ և եվրոպական փորձի հիման վրա դարձնել քաղցկեղի բուժման կենտրոն: Հ. Քուշկյանի խոսքերով, ծրագրվում է, որ 2012թ.-ին առողջապահության ոլորտի պետական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2,2 %-ը: Ըստ նրա,....
|
|
06.06.08 Ծննդօգնությանը առաջնահերթ ուշադրություն |
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ Երեկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց նախարարության ռազմավարական ծրագիրը` 2008-2012 թթ.: Նա նշեց, որ «կարեւորվել է բնակչության անապահով եւ սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության խնդիրը: Գերակա են համարվել բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովումը, մոր եւ մանկան առողջության պահպանումը, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը»: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականությանը եւ բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին: Պրն Քուշկյանը տեղեկացրեց, որ բարեփոխումների առաջին ուղղվածությունը ծննդօգնության ոլորտն է եւ դա հաշվի առնելով, դիմել են նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ներկայացնելով....
|
|
05.06.08 Հույսով ու հավատով դեպի ծննդատուն |
"Новое время" Бесплатное абсолютно для всех рожениц Армении родовспоможение было утверждено в Законе "О медицинских услугах" еще в 1996 году. Однако все последующее время эта самая стратегическая сфера здравоохранения продолжает считаться среди населения одной из самых коррумпированных, отвращающих многие молодые семьи от желания иметь более одного ребенка. Независимые эксперты признали финансовую недоступность родовспоможения одним из основных факторов, приведших к падению рождаемости в Армении. Для того чтобы решить эту проблему, требовалось сделать самое трудное и в то же время самое главное — вывести родовспоможение из теневой сферы. В разное время это пытались делать по-разному — директивными указаниями, реляциями,....
|
|
05.06.08 Հուլիսի 1-ից՝ ծննդօգնության նոր կարգ |
...Եվ Աստված ասաց. «Աճեցեք ու բազմացեք» ՀՀ առողջապահության նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը խիստ տրամաբանական է համարում, որ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված գերակա խնդիրներից առաջինն անդրադառնում են ծննդօգնությանը։ Ներկայացնում ենք նախարարի մեկնաբանություններն այդ առթիվ։ «Կառավարությունը կտրուկ փոխել է քաղաքականությունը ռազմավարական նշանակության այս ոլորտի նկատմամբ։ Ծննդօգնությունը մշտապես արդարացի դժգոհությունների, քննադատության թիրախ է։ Մարդիկ դժգոհում են, որ թեեւ ծննդօգնությունը Հայաստանում անվճար է, բայց ապօրինի գանձումներ են կատարվում։ Վստահ եմ, որ սա հենց այն ոլորտն է, որի իրական բարեփոխումով հատկապես սոցիալապես անապահով խավերի եւ հատուկ խմբերում ընդգրկված քիչ եկամուտ....
|
|
02.06.08 Ծննդաբերությունն անվճար է |
Այդ թվում եւ՝ կեսարյան հատումը Կառավարության երեկվա նիստում հաստատվել է Հայաստանի բնակչության առողջութան առաջնային պահպանման 2008—2013թթ. ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Սա ոլորտի զարգացմանն ուղղված՝ կառավարության քաղաքականությունն է եւ 2003—2008թթ. համապատասխան ռազմավարության շարունակությունը։ Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ առաջնային օղակի զարգացումը հնարավորություն է տվել բարելավել ու ապահովել բուժօգնության մատչելիությունը։ «2006թ. սկսած, ամբուլատոր—պոլիկլինիկական բուժօգնությունն ամբողջովին դարձել է անվճար»,–ասաց նախարարը։ Նրա խոսքերով, մարզերում վերանորոգվել ու վերակառուցվել են 5 պոլիկլինիկաներ, 102 ամբուլատորիաներ եւ 188....
|
|
26.05.08 "Դե Ֆակտո" ամսագիրը Տարվա նախարար է ճանաչել ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին |
2008 թվականն իրադարձային ու որոշ առումներով նաև բեկումնային էր մեր երկրի համար: Առանձնակի ուշագրավ է ավարտվող, այսպես ասած, առողջապահական տարվա ամփոփիչ նկարագիրը: Այս տարին հարուստ էր բազմաթիվ ծրագրերի մշակումով, տարակողմանի համագործակցության նոր ուղիների հաջողված փնտրտուքներով, ամենատարբեր բնույթի և ծավալի քննարկումներով, ֆինանսական լուրջ հատկացումներով, նորամուծություններով, բարեփոխումներով: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի աշխատանքի շնորհիվ մեր երկրի առողջապահական ոլորտը խոստումնալից քայլերով գնում է դեպի իր իրական կոչմանը` հասարակության բոլոր խավերին, սոցիալական բոլոր շերտերին հասանելի և որակապես անհրաժեշտ մակարդակի բուժհամակարգիհաստատմանը: Որպես եզրափակվող....
|
|