Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ելույթներ, հարցազրույցներ / Ովքե՞ր են զիջում....


Ովքե՞ր են զիջում Քուշկյանին. Խոշոր եկամուտներով 2-րդ նախարարը Արամ Հարությունյանն է
08.09.11

2010-ի ընթացքում կառավարության անդամ նախարարներից ամենաշատ եկամուտն ունեցողների շարքում, որի առաջին հորիզոնականը ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էր, 2-րդ տեղը զբաղեցնում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնից, բնապահպանության նախարարի եկամուտը 2010-ին կազմել է 103. 250.403 դրամ: Ըստ նույն աղբյուրի, բնապահպանության նախարարը երկրորդն է եղել նաև 2009-ին` 131. 061.616 դրամ եկամուտով:

Ամենաշատ եկամուտներով նախարարների ցանկը շարունակում է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում եկամուտը 2010-ին կազմել է 31.550.819 դրամ:

Արդեն տեղեկացրել ենք, որ նախարարների մեջ ամենաշատ եկամուտն ունեցել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը. 2010-ին նրա եկամուտը կազմել է 326 մլն 543.484 դրամ: Իսկ ահա ամենաքիչ եկամուտն ունեցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` 3.071.600 դրամ: Նա ամենաքիչ եկամուտները ստացած նախարարների եռյակում է եղել նաև նախորդ 2 տարիների ընթացքում. 2009-ին ունենալով 3.190.800 դրամ եկամուտ, իսկ 2008-ին նրա ստացած 2.903.800 դրամ եկամուտը բոլոր նախարարների եկամուտներից ամենաքիչն է եղել:

2010-ին քիչ եկամուտ են ունեցել նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` 3.592.020 դրամ, և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` 3.636.309 դրամ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եկամուտը 2010-ին կազմել է 13.818.454 դրամ: Նա միաժամանակ այդ տարվա ընթացքում ունեցեվ է արտարժույթով եկամուտ` 5000 ԱՄՆ դոլար: Բացի այդ ձեռք է բերել շենք և շինություն: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եկամտի չափը նախորդ տարվա ընթացքում եղել է 22.736.547 դրամ, իսկ ահա Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանինը` 12.527.855 դրամ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եկամուտը կազմել է 6.666.552 դրամ: Նա նաև օտարել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոց «PRADO»:
Մնացած նախարարների` 2010-ին ստացած եկամուտների չափը տատանվում է 3.8-22.7մլն դրամի սահմաններում:

Գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրած բոլոր 17 նախարարները միասին 2010-ի ընթացքում ունեցել են 579.371.909 դրամ և 12.383 ԱՄՆ դոլար եկամուտ:

Նշենք, որ Հայաստանում նախարարների աշխատավարձը կազմում է շուրջ 330 հազար դրամ:
 

Աղբյուր` Panorama.am