Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 


Հարություն Քուշկյան.«Ծնունդների թիվը պակասել է»
07.11.11

Ըստ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` 2012 թվականի բյուջեով մանկաբարձական բուժօգնությանը հատկացվող գումարները նվազել են, քանի որ, ցավոք, ծնունդների թիվն է պակասել:

Այսօր ԱԺ-ում շարունակվող գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ 2012թ.-ի բյուջեով մի փոքր գումար ավելի շատ է հատկացվելու զորակոչային տարիքի համար:

«Սա նրա համար է, որ մարզերում կարողանանք հետազոտություններ անցկացնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, թե ինչ պետք է լինի Ամրավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչների ճակատագիրը, ովքեր երկու կիլոմետր պետք է քայլեն` առանց այն էլ վատ վիճակում գտնվող հիվանդանոց հասնելու համար, նախարարը պատասխանեց, որ կաշխատեն վերականգնել ու բարեկարգել հին հիվանդանոցը, որ երկու կիլոմետր քայլելու առիթ չլինի:

Նա խոստացավ նաև արձագանքել մեծամորցիների`պատգամավորի միջոցով փոխանցած խնդրանքին ու այցելել նրանց: