Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ելույթներ, հարցազրույցներ / ՀՀ առողջապահության....


ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը բուժաշխատողներին
21.06.09
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը բուժաշխատողներին:

    Ես ուրախ եմ կրկին շնորհավորելու իմ գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

    Որպես բժիշկ և որպես առողջապահության պատասխանատու` հպարտ եմ, որ մեր երկրի կայացման ամենածանր տարիներին էլ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, կարողացանք պահպանել առողջապահության համակարգը: Այսօր էլ հայրենական առողջապահությունն ու բժշկությունը զարգանում են մեր բուժաշխատողների նվիրումի և տքնաջան աշխատանքի շնորհիվ, ինչը գնահատելի է: Չխախտելով ավանդույթը, բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ իրենց գործունեությամբ աչքի ընկած որոշ բուժաշխատողների ՀՀ առողջապահության նախարարության կողմից կհանձնվեն պատվոգրեր և շնորհակալագրեր:
    Եվս մեկ անգամ շնորհավորելով բուժաշխատողներին, մաղթում եմ առողջություն, հաջողություն դժվարին աշխատանքում և մասնագիտական վերելքներ: