Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ելույթներ, հարցազրույցներ


07.09.12 Նախարարական եկամուտներ. 2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը
PanARMENIAN.Net - 2012թ.-ի օգոստոսի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: 2012թ.-ի օգոստոսի 8-ին հանձնաժողովը ԻԱԿ-ին տրամադրեց 2011թ.-ին պաշտոնավարած բոլոր նախարարների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված հրապարակման ենթակա տեղեկությունները: Ըստ այդմ՝ 2011թ.-ի ընթացքում բոլոր 10 նախարարներից անշարժ կամ շարժական գույք օտարել կամ ձեռք են բերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ բնապահպանության....
 
31.05.12 Հարություն Քուշկյանը՝ հնարավոր ճնշումների մասին. «Չեմ գտնում, որ ես պետք է ինչ-որ խնդիր ունենամ»
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարի իր պորտֆելը շուտով հանձնելու է: Aravot.am-ի հետ զրույցում նախարարը կիսվեց, թե ինչ «սրտով» է հանձնելու իր պահած-փայփայած ոլորտը եւ ում է տեսնում նախարար՝ իրենից հետո:Մեր հարցին՝ չե՞ք ափսոսում, որ հանձնելու եք հարազատ ոլորտի նախարարի պորտֆելը, նա պատասխանեց. «Ես ոլորտի զարգացման համար արել եմ առավելագույնը: Ուզում եմ ասել՝ գոհ եմ ամեն ինչից: Մի օր դա պիտի լիներ, ժառանգություն չի, որ մնա ինձ, ափսոսելու բան չկա, քաղաքական կուրսը փոխվել է, մենք դուրս ենք եկել: Մնացածը կյանքը ցույց կտա»:Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեզ որտե՞ղ եք տեսնում, նա պատասխանեց. «Իմ գործերի մեջ, որտեղ որ ես կամ՝ կզբաղվեմ «Էրեբունիով», «Նաիրիով»: Շատ լավ ծրագրեր ունեմ, ուղղակի քանի դեռ չեն հաստատել, չեմ անում, երբ որ կլինի՝ կանեմ»:Մեր հարցին՝ եթե ուրիշ....
 
22.05.12 Առաջարկվել է ուռուցքաբանության ոլորտը զարգացնելու համար համատեղ ծրագիր մշակել
Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը` Ռոլանդո Կամաչոյի գլխավորությամբ:ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ հանդիպել է պատվիրակության անդամներին:Ողջունելով ներկաներին` նախարարը կարևորել է ուռուցքաբանության ոլորտում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որը կնպաստի ծառայության բարելավմանն ու զարգացմանը:Հյուրերը ներկայացրել են իրենց ծրագիրը և նշել, որ նախատեսում են այցելել Երևանի և մարզային այն բուժհաստատությունները, որտեղ իրականացվում են օնկոլոգիական ծառայություններ:Նախարար Քուշկյանն առաջարկել է բուժհաստատություններում առկա վիճակն ուսումնասիրելուց հետո համատեղ մշակել հստակ գործողությունների ծրագիր ոլորտը զարգացնելու համար` սկսած հայտնաբերումից և ախտորոշումից, վերջացրած....
 
30.04.12 Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը նվազել է կրկնակի
2005-2010 թվականներին մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են` 26 մահից հասնելով 13 դեպքի` 1000 կենդանածնի հաշվով: Այս մասին փաստել է Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը: Ապրիլի 30-ին հետազոտության արդյունքների ներկայացման ազգային սեմինարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ՀԺԱՀ-ի արդյունքներն առողջապահական ոլորտի հավաստի գնահատականը համարեց: ՀՀ ԱՆ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր զեկույցում տեղեկացրեց, որ 2008 թվականի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծնննդաբերությունների համար կատարվող պաշտոնական վճարումների կրճատմանը:«Վերջին հինգ տարիներին իրականացված բարեփոխումները....
 
02.02.12 Նյարդաբան Էլմիրա Գևորգյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Երևանի «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդատու, նյարդաբան Էլմիրա Գևորգյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով  առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Էլմիրա Մուշեղի Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Առողջապահության նախարարի հավաստմամբ` սա տասնյակ տարիների նվիրյալ աշխատանքի շնորհակալությունն է:

Ի դեպ, Էլմիրա Գևորգյանը ոչ միայն աշխատում, այլև դասավանդում է:

 
07.11.11 Հարություն Քուշկյան.«Ծնունդների թիվը պակասել է»
Ըստ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` 2012 թվականի բյուջեով մանկաբարձական բուժօգնությանը հատկացվող գումարները նվազել են, քանի որ, ցավոք, ծնունդների թիվն է պակասել:Այսօր ԱԺ-ում շարունակվող գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ 2012թ.-ի բյուջեով մի փոքր գումար ավելի շատ է հատկացվելու զորակոչային տարիքի համար:«Սա նրա համար է, որ մարզերում կարողանանք հետազոտություններ անցկացնել»,- ասաց նա:Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, թե ինչ պետք է լինի Ամրավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչների ճակատագիրը, ովքեր երկու կիլոմետր պետք է քայլեն` առանց այն էլ վատ վիճակում գտնվող հիվանդանոց հասնելու համար, նախարարը պատասխանեց, որ կաշխատեն վերականգնել ու բարեկարգել հին հիվանդանոցը, որ....
 
08.09.11 Ովքե՞ր են զիջում Քուշկյանին. Խոշոր եկամուտներով 2-րդ նախարարը Արամ Հարությունյանն է
2010-ի ընթացքում կառավարության անդամ նախարարներից ամենաշատ եկամուտն ունեցողների շարքում, որի առաջին հորիզոնականը ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էր, 2-րդ տեղը զբաղեցնում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնից, բնապահպանության նախարարի եկամուտը 2010-ին կազմել է 103. 250.403 դրամ: Ըստ նույն աղբյուրի, բնապահպանության նախարարը երկրորդն է եղել նաև 2009-ին` 131. 061.616 դրամ եկամուտով: Ամենաշատ եկամուտներով նախարարների ցանկը շարունակում է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում եկամուտը 2010-ին կազմել է 31.550.819 դրամ:Արդեն տեղեկացրել ենք, որ նախարարների մեջ ամենաշատ եկամուտն ունեցել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը. 2010-ին նրա եկամուտը կազմել է 326....
 
28.06.11 ՀՀ առողջապահության նախարարը վրդովված է Գյումրիում շտապօգնության բժշկի սպանության փաստով
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր խորին վիշտը և խիստ վրդովմունքն է հայտնում նախօրեին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ Գյումրու բնակիչը ձերբակալվել է ըստ կանչի իր տուն ժամանած «շտապօգնության» 65-ամյա բուժաշխատողի սպանության կասկածանքով:«Այսօր ողջ բժշկական հասարակությունը և, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին», - նշվում է նախարարի հայտարարության մեջ:Շտապօգնության....
 
17.06.11 Չինաստանից բերված շուրջ 90 շտապօգնության մեքենաները մեկ շաբաթից կսկսեն գործել Հայաստանում
Շտապօգնության 88 մեքենաները, որոնք տրամադրվել են Հայաստանին Չինաստանի կառավարության հետ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում, մեկ շաբաթից դուրս կգան մայրաքաղաքի և մարզերի գծեր, ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:ՀՀ կառավարությունը ուրբաթ որոշում է ընդունել, որի համաձայն՝ շտապօգնության մեքենաներն անվճար կտրամադրվեն բուժհաստատություններին, որոնք գտնվում են Երևանի վարչական համայնքների, մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ, ինչպես նաև ոստիկանության բուժծառայությանը:«Սա առողջապահության համակարգի զարգացմանն ու շտապօգնության ծառայության արդիականացմանն ուղղված լրջագույն քայլ կդառնա», - ասաց Քուշկյանը ուրբաթ կառավարության նիստի ընթացքում:Նա նաև ավելացրեց, որ շտապօգնության մեքենաների պարկը չի....
 
28.04.11 Առաջին միջազգային բուժքույրական համագումարը` Երևանում
Ապրիլի 27-ից 30-ը Երևանում ընթանում  է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը` «Փոխակերպելով բուժքույրական առաջնորդությունը` վերափոխիր ինքդ քեզ, համակարգը և հանրությունը»կարգախոսով:Համագումարին բացման խոսքով հանդես են եկել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համագումարի մասնակիցներին ողջունել են նաև արտերկրից  ժամամած մասնագետները:Այս նախաձեռնության նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի....
 
04.04.11 Հայաստանը շուտով կվկայագրվի որպես մալարիայից ազատ տարածք
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը Մալարիայից ազատ գոտու կարգավիճակի վկայագրման գնահատման երկրորդ առաքելությունն իրականացնող  ԱՀԿ կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը` ԱՀԿ մալարիայի հարցերով փորձագիտական հանձնախմբի նախագահող Վալտեր Վերնսդորֆերին, Աաֆյե Ռիետվելդին և Ռոստիցա Մինչևային:Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Վալտեր Վերնսդորֆերը նշել է, որ վկայագրման նախապատրաստման աշխատանքային խմբի ուղեկցությամբ այցելել են Արարատի, Արմավիրի, Շիրակի մարզեր, գնահատել երկրում մալարիայի վերացման գործում ձեռքբերված առաջընթացը և երկրի պատրաստվածությունը մալարիայի կրկին արմատավորման կանխարգելմանը:Աաֆյե Ռիետվելդը նշել է, որ կատարվել է ծանրակշիռ և....
 
21.06.09 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը բուժաշխատողներին
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը բուժաշխատողներին:    Ես ուրախ եմ կրկին շնորհավորելու իմ գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:    Որպես բժիշկ և որպես առողջապահության պատասխանատու` հպարտ եմ, որ մեր երկրի կայացման ամենածանր տարիներին էլ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, կարողացանք պահպանել առողջապահության համակարգը: Այսօր էլ հայրենական առողջապահությունն ու բժշկությունը զարգանում են մեր բուժաշխատողների նվիրումի և տքնաջան աշխատանքի շնորհիվ, ինչը գնահատելի է: Չխախտելով ավանդույթը, բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ իրենց գործունեությամբ աչքի ընկած որոշ բուժաշխատողների ՀՀ առողջապահության նախարարության կողմից կհանձնվեն պատվոգրեր և շնորհակալագրեր:    Եվս մեկ անգամ շնորհավորելով....
 
1 2 3 4