Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն


16.07.08 Հարություն Քուշկյանի այցը ԼՂՀ
     ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ օրերս այցելել է ԼՂՀ: Երկրի նախագահի, վարչապետի հետ հանդիպելուց բացի, ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, ուր հանդիպել է ԼՂՀ բուժհաստատությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկները: Ներկայումս կոնկրետ միջոցառումների ծրագիր է մշակվում, որով կկանոնակարգվեն երկու պետության առողջապահության նախարարությունների համագործակցության աշխատանքները: ԼՂՀ առողջապահական համակարգի զարգացման ծրագրի, “Առողջապահության մասին” ԼՂՀ օրենքի, ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի և այլ նորմատիվային ակտերի մշակման գործընթացին աջակցելու նպատակով առաջիկայում կստեղծվի ԼՂՀ համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որը....
 
14.07.08 Կադրերով համալրում` նոր կարգի համաձայն
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պարբերաբար այցելում է հանրապետության բուժհաստատություններ, ծանոթանում մարզային պոլիկլինիկաների, հիվանդանոցների, ծննդատների նյութատեխնիկական և կադրային հագեցվածության, շենքային խնդիրներին: Արդյունքում, առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել է մարզային առողջապահական համակարգի և բուժհաստատությունների արդի վիճակը, բուժսպասարկման որակն ու մատչելիությունը, կադրային ռեսուրսներն ու կառավարման արդյունավետությունը: Խնդիրների շարքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրային հարցերին: Ակնհայտ է, որ հանրապետության բոլոր մարզերում թերապևտների, սրտաբանների, էնդոկրինոլոգների, վիրաբույժների, անեսթեզիոլոգների, ուրոլոգների, ուռուցքաբանների, հոգեբույժների և այլ մասնագիտությամբ բժիշկների....
 
01.07.08 Նախարարական կոնֆերանս Էստոնիայի մայրաքաղաք Տալինում
Ի կատարումն 2005թ. Եվրոպական նախարարական կոմիտեիEUR(RCSS) R8 ռեզոլյուցիայի, 2008թ-ի հունիսի 25-27 Էստոնիայի մայրաքաղաք Տալինումտեղի է ունեցել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի ՙԱռողջություն և բարեկեցություն՚ խորագրովնախարարական կոնֆերանս, որի ընթացքում ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանըելույթ է ունեցել: Նախարարական հանդիպման ժամանակ քննարկվել և ընդունվել է ՙԱռողջապահականհամակարգերի հզորացման՚ համաեվրոպական խարտիան: Խարտիան իրավական հետևանքներ չի նախատեսում:Խարտիայի մշակման աշխատանքները սկսվել են մոտավորապես մեկ տարի առաջ: Ստեղծվել է տարածաշրջանայիներկրների ներկայացնող փորձագետների աշխատանքային խումբ և երկրներում  նշանակվել են խարտիայի մշակման աշխատանքները համակարգողպատասխանատուներ: ՀՀ ԱՆ նախարարի որոշմամբ պատասխանատու է նշանակվել ՀՀ ԱՆ....
 
13.06.08 2008թ. հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը հանդիպեց...
2008թ. հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը հանդիպեց ԱՀԿ հանրային առողջության հարցերով տարածաշրջանային խորհրդական Մարինա Հարալանովաին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում հանրային առողջության ծառայության բարեփոխման հետ կապված հարցրեր: Տիկին Հարալանովան նշեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում հանրային առողջության հայեցակարգ մշակելու վերաբերյալ, որի հիման վրա էլ հետագայում կգրվի հանրային առողջության մասին օրենքը: Առաքելության հաջորդ այցը կիրականացվի 2008թ.....
 
14.05.08 ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը ընդունել է ԱՄՆ մարդասիրական օգնույթան համակարգող Ջերալդ Օբերնդորֆերին:
14.05.08թ. ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը ընդունել է ԱՄՆ մարդասիրական օգնության համակարգող Ջերալդ Օբերնդորֆերին: Ջերալդ Օբերնդորֆերը նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կհասնի 2 կոնտեյներ բուժպարագաներ, որոնք կտրամադրվեն Մարտունու և Արթիկի հիվանդանոցներին:     ԱՄՆ մարդասիրական օգնության համակարգողին հետաքրքրել է Ալավերդի քաղաքում հունական <<Հիպոկրատ հիմնադրամի>> հետագա համագործակցության հնրավոր տարբերակները: Այդ առթիվ Հարություն Քուշկյանը տեղեկացրել է, որ նշյալ հիմնադրամի հետ համագործակցությունը դրական է գնահատել և նշել, որ ևս 5 տարով կերկարաձգվի պայմանագիրը:     Ի թիվս այլ ծրագրերի Ջերալդ Օբերնդորֆերը առողջապահության նախարարին ներկայացրել է UMCOR և IRD կազմակերպությունների գործունեությունը, մասնավորապես....
 
1 2 3 4 5 6 7