17.10.08 Հայաստանում են ԱՀԿ-ի փորձագետները |
2008թ. Տալլինում կայացած ԱՀԿ եվրոպական նախարարական կոնֆերանսի ընթացքում ստորագրված առողջապահական համակարգերի վերաբերյալ Խարտիայի շրջանակներում Հայաստանում են ԱՀԿ փորձագետներ` Այնուրա Իբրահիմովան և Լոեյն Հոկինսը: Հայաստանի առողջապահության համակարգը մասնագետներն ուսումնասիրել են թե ֆինանսական և թե կառավարման տեսանկյունից:Հյուրերի ուշադրության կենտրոնում են եղել բժշկական ծառայությունների տրամադրման և կադրային ներուժի հարցերը: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկություններն ու դիտողությունները: ԱՀԿ գործընկերների դիտողություններն ու առաջարկությունները կուսումնասիրվեն պաշտոնական հաշվետվությունն ստանալուց հետո....
|
|
09.10.08 Նոր ժպիտ` նոր կյանք |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է “Սմայլ” միջազգային կազմակերպության հիմնադիր տնօրեն Քիմ Վալենտինին, խորհրդի անդամ Գրեգ Ֆրանկֆիլդին, “Հույս Հայաստանի համար” կազմակերպության ղեկավար Մադլեն Մինասյանին և տեղակալ Էրիկ Գրիգորյանին, ինչպես նաև “Հայ օգնության ֆոնդի” կազմակերպության բժշկական ծրագրի համակարգող Համբարձում Սիմոնյանին: Հայաստանում “Սմայլ” միջազգային կազմակերպության գործընկերը “Հույս Հայաստանի համար” կազմակերպությունն է: Այս հիմնադրամն, աջակցություն ստանալով Գաֆէսճեան Ընտանիք հիմնադրամից, պատասխանատու է կոորդինացնել ծրագիրը: “Սմայլ” միջազգային կազմակերպության առաքելությունը մարդկային կյանքերը վերափոխելն է` ամեն անգամ ժպիտ պարգևելով ևս մեկին: ՀՀ առողջապահության....
|
|
02.10.08 Որակի վերահսկման չափորոշիչ |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Շվեդիայի Յոնչոփինգի մարզային խորհրդի գործադիր ղեկավար Սվեն-Ուլոֆ Կարլսոնին, Կուլտուրում կենտրոնի բուժօգնության որակի բարելավման ծրագրի ղեկավար Անետ Նիլսոնին և Հայաստանում բարեգործական ծրագրի ղեկավար Մարգրետ Սթրոմբերգին: Նախարարը հյուրերին շնորհակալություն է հայտնել 88-ից մինչ օրս Հայաստանում նրանց կատարած աշխատանքների համար և հավելել է, որ միայն նվիրյալները կարող էին նման հետևողականությամբ ու սիրով աջակցել հայ ժողովրդին ամենածանր ու դժվար ժամանակահատվածում: Ու քանի որ Շվեդիայի առողջապահության համակարգն առաջատարներից է աշխարհում, նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրենց կողմից իրականացված ծրագրերն....
|
|
25.09.08 Մարկ Դանզոնի և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կառուցողական հանդիպումը Հայաստանում |
Երևանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարկ Դանզոնը և ղեկավարի տեղակալ Նատա Մենաբդեն: Սեպտեմբերի 25-ի առավոտյան ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին ու տեղակալին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Թբիլիսյան թարմ տպավորությունների մասին խոսելով` նախարարը ողջունել է հյուրերին և հավաստիացրել, որ վերջին ամիսների ընթացքում իրենց հանդիպումները արդյունավետ են ու առաջիկայում համագործակցությունը առավել կսերտանա: Հայաստանի առողջապահության համակարգի քննարկման ընթացքում մեկ անգամ ևս շեշտվել է, որ բոլորի....
|
|
19.09.08 Հարություն Քուշկյանի մասնակցությունը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի հերթական նիստին |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 58-րդ նիստին մասնակցելու նպատակով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Սեպտեմբերի 15-ից 18-ը կայացած նիստի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է 2006-2007թթ. հաշվետվությունը տարածաշրջանային գրասենյակի աշխատանքների վերաբերյալ, որն, ի դեպ, դրական է գնահատվել: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը, ով հատուկ ուշադրություն է դարձրել առողջապահական համակարգի հզորացման և միջգերատեսչական փոխգործակցության անհրաժեշտությանը: Առողջապահության նախարարների կողմից քննարկվել է....
|
|
12.09.08 Նախարարի այցը Թբիլիսի |
Այս տարվա սեպտեմբերի 15-18-ը Թբիլիսիում տեղի կունենա Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 58-րդ նստաշրջանը, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Հերթական նստաշրջանի քննարկման հիմնական թեմաների շարքում են, մասնավորապես, ԱՀԿ 2010-2011թ.թ. ծրագրային բյուջեի նախագիծը, առողջապահական համակարգերի ռազմավարական կառավարումը, մարդու վարքագծի փոփոխության ռազմավարություն և առողջություն.առողջապահական համակարգերի դերը: Կքննարկվեն նաև մոր և մանկան առողջության պահպանմանը,ոչ տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարին ու կանխարգելմանը վերաբերող....
|
|
05.09.08 Հերթական հանդիպում նախարարությունում |
ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև երկամյա (2008-2009թթ.) համագործակցության համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է պատասխանատու անձանց հետ, լսել կատարված աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և առաջարկությունների մասին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Համագործակցության ոլոտները 3-ն են` Առողջապահության համակարգի գործառույթների հզորացում, մոր և մանկան առողջության ու վարակիչ հիվանդությունների հսկողության և արձագանքման բարելավում: Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս փաստվել է, որ Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը մեծ և հիմնավոր քայլ էր,....
|
|
29.08.08 Տեղեկացնենք, որ Առողջապահության համաշխ |
Երևանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարկ Դանզոնը և ղեկավարի տեղակալ Նատա Մենաբդեն: Սեպտեմբերի 25-ի առավոտյան ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին ու տեղակալին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Թբիլիսյան թարմ տպավորությունների մասին խոսելով` նախարարը ողջունել է հյուրերին և հավաստիացրել, որ վերջին ամիսների ընթացքում իրենց հանդիպումները արդյունավետ են ու առաջիկայում համագործակցությունը առավել կսերտանա: Հայաստանի առողջապահության համակարգի քննարկման ընթացքում մեկ անգամ ևս շեշտվել է, որ բոլորի նպատակը նույն է` բարձրացնել....
|
|
25.08.08 Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելում է Երևանի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններ |
Հուլիսի մեկից Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացին ծանոթանալու նպատակով Հարություն Քուշկյանն այցել է մայրաքաղաքի ծննդատներ, ծանոթացել ծննդօգնություն իրականացնող հաստատությունների կադրային, շենքային և նյութատեխնիկական հագեցվածությանը: Այցի ընթացքում նախարարը զրուցել է հղիների, ծննդկանների և նրանց հարազատների հետ: Թե’ հղիները, և թե’ նրանց հարազատները գոհ են եղել նոր կարգից, նախարարը նրանց հավաստիացրել է, որ ծրագիրը շարունակական է, և որ բոլոր կանայք անվճարծ ննդօգնությունից օգտվելու իրավունք ունեն և պետք է պաշտպանեն իրենց իրավունքները:Հիշեցնենք, որ հուլիսի մեկից առողջապահության նախարարության աշխատակիցներից կազմված մոնիտորինգային խմբեր են աշխատում ծննդատներում, որոնց նպատակն է միաժամանակ, և’ հսկողություն, և’ աջակցություն....
|
|
01.08.08 Նախարարը գոհ է |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հուլիսի 31-ին հանդիպել է Երևանի բոլոր ծննդատների ղեկավարների հետ, քննարկել այս տարվա հուլիսի 1-ից` Ծննդօգնության պետական հավաստագրերի տրամադրման համակարգի ներդրումիցի վեր, արձանագրված արդյունքները:Խորհրդակցության ընթացքում նախարարն, ընդհանուր առմամբ, գոհ էր ծննդատների գործունեությունից`նախարարության կողմից ստացված բոլոր հանձնարարականները և հրահանգները պատշաճ իրականացվել էին: Նախարարը կոչ է արել մասնավոր ծննդատների ղեկավարներին մեծ ուշադրություն դարձնել իրենց բուժհաստատություններում ներդրումների իրականացմանը, քանի որ առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակաբար ավելացվող պետական հատկացումների արդյունքում վերջիններս կարող են մրցակցությունից դուրս մնալ: Հ.Քուշկյանը խոսել....
|
|
24.07.08 Հոկտեմբերի մեկից կբարձրանան նաև հղիության նախածննդյան հսկողությունն ապահովող բուժանձնակազմի աշխատավարձերը |
Երևանի բուժհաստատությունների կանանց կոնսուլտացիաների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ծննդօգնության մեջ կարևորեց վերջիններիս դերն այն առումով, որ բարեհաջող ծննդաբերությունը սկսվում է կանանց կոնսուլտացիաներից: Ու չնայած ՀՀ կառավարության որոշմամբ հավելյալ մեկ միլիարդի բյուջետային հատկացումներում նախատեսված չէ կանանց կոնսուլտացիաների բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացում, և նախապես Հարություն Քուշկյանը խոստացել էր, որ 2009 թվականի հունվարի մեկից կբարձրանան նաև հղիության նախածննդյան հսկողություն իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձերը, հանդիպման ժամանակ նախարարն ուրախությամբ տեղեկացրեց, որ ֆինանսական միջոցների ուսումնասիրության արդյունքում հաջողվեց հոկտեմբերի մեկից շոշափելի....
|
|
16.07.08 Հանդիպում նախարարությունում |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հուլիսի 15-ին ընդունեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար, Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Նորին Գերազանցություն Տիկին Սաֆեյա Իբրահիմ Ամինին և Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ էլ Դին Իսմայիլ Ջալալին: Թռչնագրիպի խնդիրների վերաբերյալ այս տարվա հոկտեմբերին Շարմ էլ Շեյխում նախարարական համաժողով պետք է տեղի ունենա, որին մասնակցելու` Եգիպտոսի առողջապահության նախարարի հրավերը հյուրերը փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարին: Հարություն Քուշկյանը սիրով ընդունեց իր գործընկերոջ հրավերը: ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի....
|
|