Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն


11.04.09 Հայաստանում է Կուբայի դեսպանը
    Ապրիլի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան ՎալդեսՖիգերոայի ու դեսպանատան առաջին քարտուղար Մարթա Կարերաս Ռիվերի հետ: Դեսպանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնց շրջանակներում պատրաստ են փոխշահավետ համագործակցություն ծավալել, մասնավորապես` դեղերի ներկրում և համատեղ արտադրություն, բժիշկների փորձի փոխանակում, հիվանդների բուժում իրենց երկրում և հակառակը, կլինիկաների շինարարական աշխատանքներ և այլն: Նախարարն առաջարկել է համագործակցության եզրեր գտնել մեր երկրում առաջնայնություն ունեցող հիվանդությունների բուժման, կանխանգելման և վաղ հայտնաբերման ուղղությամբ, հատկապես օնկոլոգիական հիվանդությունների առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել....
 
13.03.09 Հանդիպում "Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության" հետ
     Մարտի 7-ին տեղի է ունեցել հանդիպում "Ավստրիական մանկական հիվնդանոցին օժանդակող միություն" հասարակական կազմակերպության նախագահության և հոգաբարձուների խորհրդի հետ: Հանդիպմանը ավստրիական կողմից ներկա է եղել նախագահության և խորհրդի անդամների մեծամասնությունը, իսկ հայկական կողմից` ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱՆ "Առողջապահական ԾԻԳ" ՊՀ տնօրեն Ս.Խաչատրյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ա.Կուրղինյանը: Հանդիպմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Ա.Հովհաննիսյանը և դեսպանատան այլ աշխատակիցներ: Ս.Խաչատրյանը մանրամասն զեկույցով ներկայացրել է Գյումրու Մոր և մանկան հիվանդանոցի գործունեությանը վերաբերող առողջապահական....
 
13.03.09 Հանդիպում Ավստրիայի կառավարության առողջապահության նախարարի և առողջապահության ոլորտի այլ աշխատակիցների հետ
Մարտի 10-ին Ավստրիայի կառավարության սոցիալական ոլորտի նախարարության շենքում տեղի է ունեցել հանդիպում Ավստրիայի կառավարության առողջապահության նախարարի և առողջապահության ոլորտի այլ աշխատակիցների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ավստրիական կողմից նախագահության և խորհրդի անդամների մեծամասնությունը, իսկ հայկական կողմից` ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԱՆ "Առողջապահական ԾԻԳ "ՊՀ տնօրեն Ս.Խաչատրյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ա.Կուրղինյանը: Հանդիպմանը ներկա եղել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Ա. Հովհաննիսյանը և դեսպանատան այլ աշխատակիցներ: Հանդիպման մասնակիցները անմիջական մթնոլորտում հանգամանալից քննարկել են ՀՀ....
 
04.03.09 Հանդիպում նախարարությունում
     ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի Հարավային Կովկասի նորանշանակ համակարգող Մանոելա Գրոզդանովային և նույն ծրագրի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գործակալության ղեկավար Ֆրիդս Լհերիսոնին: Նախքան նախարարին հանդիպելը, հյուրերը զրուցել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահի հետ ու գոհունակությամբ նշել, որ երկրում քաղաքական կամք և աջակցություն գոյություն ունի, որ բոլոր աշխատանքներն, ի տարբերություն շատ երկրների, մի մարմին է համակարգում: Ֆրիդս Լհերիսոնը նշել է, որ հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա հայաստանյան խնդիրներին, մարտահրավերներին, և իր ներկայացրած կառույցը պատրաստ է աջակցելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ....
 
12.02.09 Հարություն Քուշկյանի հանդիպումը Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
    ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը համառոտ անդրադարձել է Հայաստանի ու Իսրայելի միջև առողջապահության բնագավառում համագործակցությանը: Նշենք, որ 1998թ. հոկտեմբերի 29-ին Երուսաղեմում ստորագրվել է Իսրայելի հետ առողջապահության բնագավառում համագործակցության համաձայնագիր: Դեսպանը նախարարին ներկայացրել է Իսրայելում բուժօգնության բարձր որակի մասին փաստեր` մասնավորապես անհետաձգելի բուժօգնության ոլորտում, նշելով, որ շտապ և անհետաձգելի բուժօգնության որակը հատկապես կարևոր է պատերազմող երկրների համար: Այդ իսկ պատճառով Իսրայելում չափազանց կարևորվում է բնակչությանն առաջին բուժօգնության հիմունքների ուսուցանումը, որը սկսվում է դպրոցից և ուսումնական ծրագրի մաս է կազմում: Նախարարը....
 
06.02.09 Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009
    2009թ.ապրիլի 10-13-ը կկայանա «Առողջապահություն և դեղագործություն EXPO2009» խորագրով 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպում է «LOGOS EXPO կենտրոն» ցուցահանդեսային ընկերությունը` ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ, այցելուներին կներկայացվեն առաջատար երկրների սպասարկման ձևերը` այդ թվում` կանխարգելում, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, մայրություն ու մանկություն, հիգիենա և այլն: Միջոցառման ընթացքում հատուկ տեղ է հատկացվելու վերականգնողական սարքավորումների ցուցադրմանը: Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում (Արգիշտի 7): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Լոգոս Էքսպո»....
 
26.11.08 Ամեն ինչ երեխաների համար
     Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավար Լեյլի Մոշիրի Ջիլանին, հանդիպմանը ներկա էին նաև Յունիսեֆ-ի Առողջապահության և սնուցման ծրագրերի համակարգող Լիանա Հովակիմյանն ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:     Նախարար Քուշկյանը, ողջունելով հյուրերին նշել է, որ իր ղեկավարած գերատեսչության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն անցած տարիների ընթացում արդյունավետ է եղել: Լեյլի Մոշիրի Ջիլանին էլ փաստել է, որ իրենց հիմնադրամի ամենամեծ գործընկերը առողջապահության նախարարությունն է և որ իրենք ցանկություն ունեն հետագայում ևս համագործակցել մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շուրջ: Լեյլի Մոշիրի Ջիլանին նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին Ժնևում ներկայացվելու է ՄԱԿ-ի....
 
24.11.08 Մոնիտորինգ իրականացնող ՀԲ առողջապահական թիմը գնահատում է համակարգում իրականացված վարկային ծրագրի ընթացքը
    Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է Համաշխարհային բանկի կողմից աջակցող առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի մոնիտորինգ իրականացնող ՀԲ առողջապահական թիմի ներկայացուցիչներին` ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առողջապահական հատվածի ղեկավար Աբդո Յազբեկի գլխավորությամբ, ինչպես նաև ներկա էին ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, ՀԲ Երևանի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Նաիրա Մելքումյանը, ՀԲ Երևանի գրասենյակի առողջակահական ծրագրի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը, ՀԲ առողջակահական ծրագրի թիմի անդամ Օվեն Սմիթը, առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանը, առողջապահության նախարարության ԱԾԻԳ տնօրեն Սերգեյ Խաչատրյանը: Հանդիպմանը քննարկվել են առողջապահական համակարգի գերակա....
 
21.11.08 Նախարարն ընդունել է ՀԲ-ի ներկայացուցիչներին
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին` ՀԲ Վաշինգտոնի գրասենյակից Սաումյա Միտրային, Ռոբերտ Տալիերսյոյին և ՀԲ Երևանի գրասենյակից Սուսաննա Հայրապետյանին: Հյուրերը նախարարին տեղեկացրել են, որ իրենց ներկայացրած կազմակերպությունը ցանկություն ունի ապագայում ևս շարունակել աջակցությունը երեք ուղղություններով` հիմնական ծառայությունների փաթեթի բարելավում, հիվանդանոցների ֆինանսական գործունեության տարեկան անկախ աուդիտ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերի իրականացում: Տարածաշրջանային առաջատար մասնագետ Սաումյա Միտրան նշել է, որ եթե կան նաև ուշագրավ այլ ուղղություններ, նախարարությունը կարող է առաջարկներով հանդես գալ:Նախարար Քուշկյանը, համաձայնելով վերոնշյալ ուղղությունների....
 
15.11.08 Մարի Յովանովիչը նախարարությունում
     Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ԱՄՆ ՄԶԳ սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Էնն Հերշիին և ԱՄՆ ՄԶԳ առողջապահական ծրագրերի մասնագետ Ռուբեն Ջամալյանին:    Դեսպան Մարի Յովանովիչը հույս է հայտնել, որ երկու երկրի համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կխորանա, որի մեկնարկը դրվել է վերջերս Վեդիում, երբ ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում վերաբացվեց ծննդատան կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը: Դեսպանը փաստել է նաև, որ առողջապահության նախարարությունը ոչ միայն ԱՄՆ ՄԶԳ, այլև դեսպանատան այլ ստորաբաժանումների հետ: Նախարարը հյուրերին է ներկայացրել առողջապահության գերակա ուղղությունները և ոլորտի առջև ծառացած խնդիրները: Դեսպանին առանձնահատուկ հետաքրքրել է հուլիսի 1-ից....
 
12.11.08 Համագործակցություն
     Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Սանոֆի-Ավենտիս կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Մարինա Ջիորջոբիանիին և նույն կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վասիլի Ստեփանյանին: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են “Առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության և ֆրանսիական Սանոֆի-Ավենտիս դեղագործական կազմակերպության միջև առողջապահական շրջանակային համաձայնագրի” շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները:    Մարինա Ջիորջոբիանին նախարարին տեղեկացրել է, որ 2009 թվականի նոյեմբերի մեկից մեկ տարի ժամկետով Ֆրանսիայի Գուստավո Ռուսի ինստիտուտում քիմիաթերապիայի վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորություն կունենան նաև հայ ուռուցքաբանները:    Նախարարը շնորհակալություն է հայտնել....
 
23.10.08 Բժշկական սխալների քննարկում
     2007 թվականից առողջապահության նախարարությունումգործում է "Բժշկական սխալների և բժիշկների գործողությունների վերաբերյալ ստացված բողոքների քննարկման մշտական գործող հանձնաժողովը"` առողջապահության նախարարի նախագահությամբ, որը պարբերաբար կազմակերպում է քննարկումներ հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված բժշկական սխալները վերհանելու և նման դեպքերը բացառելու նպատակով: Վերջին հանդիպման օրակարգում մայրաքաղաքի բժշկական հաստատություններն էին, որին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հարություն Քուշկյանի հավաստմամբ բժշկական հաստատությունների խնդիրները նաև գերատեսչության խնդիրներն են, ուստի նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր կազմակերպություններին թե' խորհրդատվական, թե' կադրային ներուժի կրթման ու....
 
1 2 3 4 5 6 7