Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն


29.07.09 Համագործակցությունը շարունակվում է
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների ծրագրի նորանշանակ ղեկավար Սանգիտա Փաթելին: Ողջույնի ու փոխադարձ ջերմ խոսքեր փոխանակելուց հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա անելիքների շուրջ` կադրերի ուսուցման ճիշտ կազմակերպում, բաշխում, կարողությունների հստակեցում, բուժհաստատությունների նորոգում, վերազինում և այլն: Հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը` ի դեմս Սանգիտա Փաթելի, էլ ավելի արդյունավետ կլինի, կանոնակարգված ու շարունակական:
 
24.07.09 Հանդիպում նախարարությունում
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիին: Աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվել են ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման, նորածնային ծառայության զարգացման, կենդանածնության և մեռելածնության ԱՀԿ-ի չափորոշիչների կիրարկման, մանկական մահերի գրանցման խնդիրների վերհանմանն ուղղված և հավելյալ սնուցման վերաբերյալ հետազոտությունների անցկացման հարցերը:Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ` առողջապահության նախարարի նախագահությամբ:Ներկայացվել են աշխատանքների ընթացքը, հետագա անելիքները: Չնայած ծրագիրն իրականացնելիս հաշվի է առնվում միջազգային....
 
13.07.09 Սոչիի հետ համագործակցությունը շարունակվում է
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով Հայաստան էր ժամանել Սոչիի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Իրինա Ռոմանեցի գլխավորությամբ:Երեք օր շարունակ հյուրերն այցելել են երևանյան բժշկական հաստատություններ, ծանոթացել մայրաքաղաքի բժշկական կենտրոնների նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը:Սոչիի պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սոչիի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին են ներկայացվել 2008 թվականի հուլիսի մեկից Հայաստանում ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ձեռքբերումները, ինչպես նաև GPS համակարգի ներդրման միջոցով շտապ օգնության կապի արդիականացան ուղիները: Ներկայացված երկու թեմաներն էլ....
 
08.07.09 Լուրեր Նյու Յորքից
Հուլիսի 1-ից 4-ը Նյու Յորքում տեղի է ունեցել Հայկական  բժշկական համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցելու համար Նյու Յորքում էր Հայաստանի պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Համաժողովին մասնակցում էին նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:  Հուլիսի 2-ին նիստի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի Հանրապետության և  Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարները: ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է ,,Առողջապահական ծառայությունների մատուցումը Հայաստանում,, թեմայով զեկույց, ինչին հաջորդել է ,,Առողջապահությունը վերջին 20 տարում,, ցուցադրումը:Իսկ Միացյալ Թագավորության առողջապահության նախարարը ներկայացրել է բնագավառի....
 
25.06.09 Հավաստագիր` ծրագրին նպաստելու համար
    «Նապաստակի շրթունք» և «Գայլի երախ» բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վիրահատությունների ծրագրին` որպես շարունակություն,  առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է վիրաբուժական խմբի ղեկավար, ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի «Մեո» կլինիկայի բժիշկ Ռադժ Սարփալին և «Ժպիտ» միջազգային ծրագրի տնօրեն Կարոլին Վասկոյին: Եվ, քանի որ այդ վիրահատությունները Հայաստանում առաջին անգամ չեն իրականացվում և առավել ևս` հաջողություններ են գրանցվել, Ռ.Սարփալը նախարարին է հանձնել «Ժպիտ» ծրագրի հավաստագիր:    Հիշեցնենք, որ վիրահատություններն ընթանում են «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Ծրագիրն իրականացնում է շահույթ չհետապնդող «Ժպիտ» միջազգային կազմակերպությունը: Ամերիկայից ժամանած մասնագետների վիրահատական խումբը նախնական զննումներ է....
 
23.06.09 Հանդիպում դեղագործների հետ
    ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է "Մինոֆագեն" դեղագործական ընկերության ներկայացուցիչների հետ: Այս դեղագործական ընկերությունը գործում է ավելի քան 70 տարի, մշակում և արտադրում է դեղեր` "Ստրոնգեր Նեո-Մինոֆագեն", "Գլիցիրոն", "Գլիցերոն", որոնք բարելավում են լյարդի աշխատանքը` հատկապես հեպատիտ B-ի, C-ի ժամանակ, կիրառվում է նաև լյարդի խրոնիկական հիվանդությունը, քաղցկեղի զարգացումը կանխելու նպատակով` կայունացնելով հիվանդի վիճակը: Ընկերության արտադրած դեղերի հիմնական ազդող նյութն ունի բնական ծագում, ընդ որում դրանք լինում են և հաբերի, և սրվակների տեսքով: "Մինոֆագեն" դեղագործական ընկերությունը դեղերի շուկայում է 1948թվականից, իսկ "Ստրոնգեր Նեո-Մինոֆագեն" հիմնական ապրանքանիշը շուրջ 50 տարի արտադրվում և շրջանառվում է: Փաստորեն, դեղերը ստուգված....
 
22.06.09 Հունիսի երրորդ կիրակին բուժաշխատողի օրն է
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը բուժաշխատողներին:Ես ուրախ եմ կրկին շնորհավորելու իմ գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:Որպես բժիշկ և որպես առողջապահության պատասխանատու` հպարտ եմ, որ մեր երկրի կայացման ամենածանր տարիներին էլ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, կարողացանք պահպանել առողջապահության համակարգը: Այսօր էլ հայրենական առողջապահությունն ու բժշկությունը զարգանում են մեր բուժաշխատողների նվիրումի և տքնաջան աշխատանքի շնորհիվ, ինչը գնահատելի է: Չխախտելով ավանդույթը, բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ իրենց գործունեությամբ աչքի ընկած որոշ բուժաշխատողների ՀՀ առողջապահության նախարարության կողմից կհանձնվեն պատվոգրեր և շնորհակալագրեր:Եվս մեկ անգամ շնորհավորելով բուժաշխատողներին, մաղթում եմ....
 
09.06.09 Պայքար տուբերկուլոզի դեմ
    Տուբերկուլոզի դեմ պայքարի խնդիրները Հայաստանում շարունակում են մնալ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:    Առողջապահության նախարարությունում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ Տուբերկուլոզի ազգային ծրագրի  գրասենյակի տնօրեն Արթուր Թադևոսյանը ներկայացրել է տուբերկուլոզի սովորական և դեղակայուն ձևերի տարածվածությանը, բուժմանն ու նոր բաժանմունքի բացմանն առնչվող հարցերը: Քննարկման մասնակիցները ծանոթացել են   անհրաժեշտ բժշկական միջոցների ապահովվածության մակարդակին, բուժման օպտիմալ եղանակներին ու արդյունավետ միջոցներին, հանդիպման ընթացքում  քննարկվել են   նաև մարզերից Երևան եկած  հիվանդների դեղապահովումը կազմակերպելու հարցերը:    Կարևորելով բարձրացված խնդիրները և ամփոփելով հնչած կարծիքները`  նախարար Քուշկյանը....
 
09.06.09 Կառավառություն է ներկայացվել
    ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին է ներկայացվել “Երեխաների և դեռահասների առողջության պահպանման և զարգացման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:     Փաստաթղթի լրամշակման ժամանակ հաշվի են առնվել տնտեսական ճգնաժամը և դրա հնարավոր ազդեցությունը ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացում` ինչպես բյուջետային, այնպես էլ այլ աղբյուրների առումով:    Ընդհանուր առմամբ, հավանություն տալով փաստաթղթին, նախարարը հանձնարարել է “Երեխաների և դեռահասների առողջության պահպանման և զարգացման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը....
 
05.06.09 Ժպիտ երեխաներին
    “Ժպիտ” նախագծի շրջանակներում հերթական  հանդիպման ժամանակ  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին են ներկայացրել նախորդ տարվա ընթացում “Ժպիտ” միջազգային կազմակերպության վիրաբուժական խմբի կողմից իրականացված նապաստակի շրթունք, գայլի երախ արատներով հայաստանցի, արցախցի, ջավախեցի երեխաների անվճար 51 վիրահատության արդյունքները: Նշվել է, որ հուլիսի 20-ից նախատեսվում է կատարել ևս 50 վիրահատություն: Ընդգծվել է, որ “Ժպիտ” նախագիծը գործում է ՀՀ առողջապահության նախարարության, “Ժպիտ” միջազգային կազմակերպության, “Գաֆէսճեան ընտանիք” հիմնադրամի, Արաբկիր բժշկական համլիրի, Հայ օգնության ֆոնդի, “Ձեռք ձեռքի” ՀԿ-ի համագործակցության շրջանակներում, որպես գործընկեր խմբին են միացել Մադլեն և Արթուր Իսպիրյանները:     Իբրև հաջողության գրավական, փաստվել է....
 
03.06.09 ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրում է ֆիքսված գներ հաստատել ավելի քան 150 անուն դեղորայքի համար
    ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրում է ֆիքսված գներ հաստատել ավելի քան 150 անուն դեղորայքի համար, չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` խորհրդարանում կայացած 2008 թ.-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում։    Նրա խոսքերով՝ ծրագրվում է հաստատել է առավել անհրաժեշտ դեղամիջոցների ցանկը՝ մոտ 150 անուն, որոնք անհետաձգելի դեպքերի ժամանակ առավել մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։    Նա նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրում է օրենսդրական առաջարկով դիմել խորհրդարան, որպեսզի ամրագրվի այդ դեղամիջոցների սահմանված ֆիքսված արժեքը։    «Առաջարկի օրենսդրական ամրագրումից հետո այդ դեղամիջոցների արժեքը շուկայում չպետք է գերազանցի ֆիքսված գինը», - ասաց Քուշկյանը։    Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի....
 
11.04.09 Նոր ասոցիացիա, նոր ծրագրեր
    Աշխարհում մահաբերության ամենաբարձր ցուցանիշն ունեցող հիվանդություններից մեկի` շաքարային դիաբետի կանխարգելման և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է մեկտեղել միանգամից մի քանի բժիշկ-մասնագետների գիտելիքներն ու հմտությունները: Հայտնի է, որ շաքարային դիաբետով տառապող հիվանդները մի շարք օրգան-համակարգերի հետ խնդիրներ են ունենում` այդ թվում՝ սրտանոթային: Ժամանակակից բժշկությունը դիաբետ հիվանդության վերահսկման համապարփակ ժամանակակից ծրագիր է առաջարկում: Ապացուցողական բժշկության վրա հիմնված պրոտոկոլների համաձայն` դիաբետիկները մասնագիտացված բուժօգնություն կստանան նաև սրտաբանների կողմից: Մեր երկրում առաջին անգամ մեկ կազմակերպության շրջանակներում կփորձեն համագործակցել գիտական և գործնական հարցերում: Նոր ստեղծվող «Կարդիոդիաբետ» մասնագիտացված....
 
1 2 3 4 5 6 7