Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն


30.09.09 Հանդիպում Բրազիլիայի դեսպանի հետ
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Նիկոդեմոսին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջապահության ոլորտում հայ-բրազիլական համագործակցության զարգացմանը: Նա հայտնել է, որ Հայաստանի և Բրազիլիայի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրի նախագիծը, ուր հստակնշված են ուղղությունները, որոնց շրջանակներում  ծավալվելու է համագործակցությունը, փոխանցվել է համապատասխան մարմիններին:Հարկ է նկատել, որ երկու երկրի միջև համագործակցությունը սկսվել է 2002թ., երբ Երևանի շտապ օգնության ծառայության և Սան Պաուլոյի Սան Քրիստովան բարեգործական և մարդասիրական ընկերության հիվանդանոցի միջև ստորագրվել է հուշագիր: Այնուհետև, 2008թ. ՀՀ....
 
30.09.09 Մխիթար Հերացու անվան մեդալ Կարո Դերձակյանին
Երբ տարիների վաստակն ու աշխատանքային փորձառությունը գնահատվում է հավուր պատշաճի: Ասվածը տեղին է նշել կոնկրետ պարագայում. ԱՄՆ-ում ապրող հանրահայտուռոլոգ Կարո Դերձակյանին հայրենիքում ցուցաբերած գիտական և ֆինանսական նշանակալի ներդրումների համար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից հանձվնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մխիթար Հերացու անվան մեդալ: Կարո Դերձակյանի անունով է կրում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուռոլոգիայի բաժանմունքը: Հանրաճանաչ բժիշկը, իր մասնագիտական նվաճումների համար հայրենակից գործընկերների կողմից ընդունվում է որպես ուռոլոգիայի ուսուցիչ և խորհրդատու:       Հայաստանի սփյուռքի հետ մշակույթային կապերի կոմիտեի հրավերով Կարո Դերձակյանը ընտանիքով  առաջին անգամ Հայաստան է ժամանել 1987....
 
25.09.09 Ծննդօգնությունն ուշադրության կենտրոնում
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Երևանում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում նշել Է, որ ծննդօգնության ոլորտում, հատկապես սեփականաշնորհված հիմնարկներում, վերջերս նկատվում է մանկաբարձական հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման չափորոշչի դրույթների խախտում, ինչը դրսևորվում է ծննդաբերողներից ու նրանց հարազատներից դրամաշորթությամբ տարբեր վճարովի ծառայությունների, ՙպատվիրված ծննդաբերությունների` տնից հրավիրված փորձառու մասնագետների՚ անվան տակ: Խնդիրը նաև երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է, քանի որ ծննդօգնությունը 2008թ. հուլիսից ֆինանսավորվում է ծննդօգնության հիմնարկների կողմից հաշվարկված իրատեսական գներով, հարցը կարգավորված է պետական մակարդակով և այն պետք է անվճար....
 
18.09.09 Նախարարը Սոչիում է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին  մեկնել է Սոչի` մասնակցելու ՙՍոչի-2009՚ միջազգային ներդրումային 8-րդ համաժողովին:Պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Ռոստովում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արարատ Գոմցյանը:ՙՍոչի-2009՚ միջազգային ներդրումային 8-րդ համաժողովում ներկայացվում են  հայկական մի շարք կազմակերպությունների հնարավորությունները եւ արտադրանքը, ինչը կնպաստի այլ երկրների հետ համագործակցության ծավալմանն ու զարգացմանը:Պատվիրակության  անդամները Սոչիում այցելել են  Իմիրիթական....
 
12.09.09 Նախարարը Սիսիանում է
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով գտնվում է Սիսիանում: Նախարարը հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանիու նախարարության պետական հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի, և նախարարության այլ ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է հիվանդանոց` հետաքրքրվել մանկապարտեզներից մեկում գրանցված սննդային տոքսիկոինֆեկցիայի դեպքերի պատճառով հիվանդանոցում հայտնված երեխաների առողջական վիճակի մասին:Նախարարը զրուցել է բոլոր հիվանդների հետ, հանդիպել է բուժանձնակազմին, որից հետո բժշկական կլինիկայում խորհրդակցություն է անցկացվել:Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են դեպքի առթիվ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքերը: Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել բժշկուհի Մարիա....
 
09.09.09 Քննարկումներ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման շուրջ
Երկրում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված քննարկումները շարունակվում են: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրված վերջին քննարկման ժամանակ ԱԺ առողջապահության, մոր և մանկան առողջության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է առողջապահական ապահովագրության ժամանակակից մոտեցումներն ու ուղղությունները: Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող հանդիպումներին մասնակցում են ինչպես խոշոր բժշկական հաստատոությունների, այնպես էլ բժշկական ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Բժշկական ապահովագրական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար Հարություն Քուշկյանը հրավիրվածներին, մասնավորապես բժշկական ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, կոչ է արել....
 
08.09.09 Նախարարի այցը Կոտայքի և Տավուշի մարզեր
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Կոտայքի և Տավուշի մարզեր:ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոնում Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացման ծրագրով "Բաղրամյանշին" կազմակերպության կողմից շինարարական աշխատանքներ են ընթանում:Վերանորոգումից հետո Հրազդանի բժշկական կենտրոնի բոլոր ծառայությունները, ներառյալ ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները, տեղակայվելու են բժշկական կենտրոնիչորս մասնաշենքում:Ներկայումս բժշկական կենտրոնի երկու մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները գրեթե ավարտվել են, ծառայությունները տեղափոխվել են վերանորոգված հատվածներ և աշխատանքներ են իրականացվում կենտրոնի 2-րդ և 3-րդ մասնաշենքերում:Բժշկական կենտրոնի ամբողջական վերանորոգումը նախատեսվում է....
 
08.09.09 Նախարարի այցը Սյունիքի և Արարատի մարզեր
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Սյունիքի և Արարատի մարզեր:Գորիսի բժշկական կենտրոնում Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացման ծրագրով "Արարիչ" կազմակերպության կողմից սկսվել են հիվանդանոցային մասնաշենքի վերանորոգման շինարարական աշխատանքները:Բժշկական կենտրոնի մյուս` հին մասնաշենքը ենթակա է քանդման, որի փոխարեն կկառուցվի նոր արդիական կցակառույց շտապ օգնության ընդունարանի, ծննդաբերական և վիրահատական բլոկների տեղակայման նպատակով: Ընդհանուր առմամբ, աշխատանքները ավարտվելու են 2010 թվականի կեսերին:Այցի ընթացքում ուսումնասիրվել է բժշկական կենտրոնի վերանորոգման նախագիծը և կատարվելէ բարելավման առաջարկներ` հատկապես ինտենսիվ բուժօգնության հիվանդասենյակների վերաբերյալ: Նախարարն....
 
19.08.09 Առողջապահության նախարարի այցն Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Ապարան եւ Արմավիր քաղաքների հիվանդանոցները վերակառուցվում են` համաձայն ՀՀ կառավարության եւ համաշխարհային բանկի մարզերի համաչափ զարգացման եւ արդիականացման ծրագրի: Նախարարը նկատել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և հիվանդանոցները շահագործման կհանձնվեն նախանշված ժամկետում: Ծրագիրը համալիր է, ինչը նշանակում է, որ հիմնանորոգված հիվանդանոցները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով, նոր գույքով, իսկ մասնագետները վերապատրաստվելու են: Հիմնական նպատակն այն է, որ որակյալ բուժսպասարկում ստանալու նպատակով բնակիչները մարզերից չհասնեն Երեւան: Հարություն Քուշկյանը նաեւ մի շարք ցուցումներ է տվել աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ այս ծրագիրը....
 
14.08.09 Հայկական դեղերը մրցունակ են …
Վերջին շրջանում մամուլում հաճախ են անդրադառնում տեղական արտադրության դեղերի արդյունավետությանն ու անվտանգությանը: Հայտնի է, որ կառավարությունն, ի դեմս առողջապահության նախարարության, ցանկանում է խթանել տեղական արտադրությանն,այդ առումով առավել կարևորվում է հայկական արտադրանքի որակն ու անվտանգությունը:Հաշվի առնելով խնդրի կարևորությունը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը համապատասխան մասնագետներին հանձնարարել է ուսումնասիրել և վերլուծել տեղական արտադրության դեղերի արդյունավետությունը, անվտանգությունն, ինչպես նաև կողմնակի ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Օրերս առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունը հոգեբուժության ոլորտում կիրառվող տեղական արտադրության դեղերին էին վերաբերում:Խնդիրը հոգեբանական է, թե....
 
13.08.09 Քննարկոմներ հօգուտ շտապ օգնության
Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային:Նախարարը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ հուլիսին Նյու Յորքում մասնակցել է Հայկական բժշկական 10-րդ համագումարին և մեծ տպավորություններով է վերադարձել Նյու Յորքից:Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը հյուրերին համակողմանիորեն ներկայացրել են Շտապ օգնության արդիականացման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մեր հանրապետությունում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային շեշտել....
 
13.08.09 Նվագում են բժիշկները
Հայաստանում է Բժիշկների համաշխարհային նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխը: Բժիշկների համաշխարհային նվագախումբը հիմնադրվել է 2007-ին: Այն համատեղում է բարձրարժեք երաժշտությունը և բարեգործությունը: Բժիշկների համաշխարհային նվագախումբի կարևորագույն նպատակը բուժօգնության մատչելիության ապահովումն է և առողջապահական քաղաքականության զարգացումը ողջ աշխարհում: Համերգներից ստացված շահույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին: Շահույթի մի մասը տրամադրվում է հյուրընկալող երկրի որևէ բժշկական ծրագրի իրականացմանը կամ կոնկրետ բուժօգնություն ցուցաբերող հաստատությանը, մյուս մասը տրվում է Հյուգո Թեմփելման հիմնադրամին: Բժիշկների համաշխարհային նվագախումբի առաջին համերգը կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում:Բժիշկների համաշխարհային....
 
1 2 3 4 5 6 7