Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն


09.12.09 Մանկական աուտիզմի խնդիրները
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ՙԱուտիզմ. հաղթահարում՚ ՀԿ նախագահ Հասմիկ Մարգարյանի և աուտիզմով հիվանդ երեխաների ծնողների հետ, որոնք ներկայացրել են իրենց տեսակետները հիվանդության կլինիկական պատկերի, ընթացքի, պատճառագիտության, բուժման ու Հայաստանում իրավիճակի վերաբերյալ: Հնչել են կարծիքներ, որ աուտիզմը վաղուց դադարել է դիտվել որպես միայն հոգեբուժական պրոֆիլի հիվանդություն, այն վարքագծային ախտաբանություն է: Ուստի, հիվանդության վարման սկզբունքներից է բազմամասնագիտական թիմային աշխատանքը: ՙԱուտիզմ. հաղթահարում՚ ՀԿ նախագահ Հասմիկ Մարգարյանը նշել է, որ աուտիզմի հիմնախնդրը միջգերատեսչական ուսումնասիրություն է պահանջում, որի համար էլ դիմել են և ՀՀ առողջապահության նախարարություն, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի....
 
08.12.09 ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 20 տարեկան է
Հանրապետության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ու կենտրանի աշխատակիցներն այսօր առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից պարգևատրվել են առողջապահության նախարարության պատվոգրերով: Պատվոգրերի հանձնումը պատահական չէր. այսօր նշվում է հանրապետության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնի գործունեության 20 ամյակը: Նախարար Հ. Քուշկյանը նշել է, որ այս կենտրոնը ժամանակակից կառույց է ու գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է «առաջին գծում» պայքարել վտանգավոր հիվանդությունների` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: Ըստ նրա, կենտրոնը մի շարք գործառույթներ է իրականացնում, օրինակ` ամբուլատոր բուժումը, դիսպանսերային հսկողությունը, վիճակագրությունը, վերլուծությունը: Բացի այդ, Հ. Քուշկյանն առանձնացրելէ կենտրոնի կատարած աշխատանքը....
 
03.11.09 Հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնոլոգիական համագործակցության գրասենյակի ղեկավար Համիդ Ռեզա Ամիրինիային, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին: Հանդիպմանը ներկա էին ԻԻՀ նախագահի աշխատակազմի տեխնոլոգիական համագործակցության գրասենյակի, Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջև համագործակցության նոր ուղիների զարգացման, նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես` դեղարտադրության և կենսատեխնոլոգիական բնագավառում համագործակցության հարցեր:
Հյուրերը ներկայ....

 
02.11.09 Սրտաբանության եվրակովկասյան համաժողով
Հոկտեմբերի 29-ից 30-ը Երևանում տեղի էր ունեցել Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը, որը անց էր կացվել վարչապետ Տիգրան Սարգսայնի հովանու ներքո: Սրտաբանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 100 մասնագետ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ուկրաինայից և այլ երկրներից: Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի չափահաս բնակչության մահացության կառուցվածքում սիրտ անոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 49,9%- ով: Այդ հիվանդությունների զարգացման մեջ նշանակություն ունեն այդպիսի գործոններն, ինչպիսիքն են շրջակա միջավայրի աղտոտումը, անորակ սնունդը, ոչ ակտիվ ապրելակերպը: Ողջունելով ժամաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց. "Մենք բոլորս գիտենք, որ....
 
30.10.09 Համագործակցությունը շարունակվում է
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմե Վարոդակիսին և ՀԲ գրասենյակի առողջապահական ծրագրերի համակարգող Ս.Հայրապետյանին: Ողջունելով մասնակիցներին, նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին երկարատև և արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ժամանակ երկու կողմն էլ գոհունակությամբ նշել են, որ աշխատանքներն ընթանում են նախապես պլանավորված ծրագրի համաձայն:Նախարարը ներկայացրել է նաև այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են շտապ օգնության ծառայությունը բարեփոխելու համար: Գաղտնիք չէ, որ ոլորտը այսօր արդիականացման, ավտոպարկի թարմացման, մասնագետների վերապատրաստման և կապի ժամանակակից միջոցներով ապահովման կարիք ունի, որի լիարժեք....
 
30.10.09 Հանդիպում ԱՀԿ Եվրոպական գրասենյակի ներայացուցչի և փորձագետների հետ
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական գրասենյակի ներայացուցիչ, “Անվտանգ մայրության” ծրագրի ղեկավար Ալբերտա Բաչչին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից և Մոլդովայից ԱՀԿ ձորձագետներ: Հանդիպմանը ներկա են եղել ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի մոր և մանկան ծրագրերի պատասխանատու Հ.Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռ. Աբրահամյանը, բժշկական գիտությունների դոկտոր Գ.Ավագյանը, ՀՀ ԱՆ աշխատակիցներ:Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում մայրական մահացության վերլուծության ԱՀԿ նոր մեթոդաբանության` ”Թվերից այն կողմ” ծրագրի ներդրման գործընթացը:Այս ծրագիրը, որպես “պիլոտ” ծրագիր` մեկ տարի առաջ ներդրվել է Հայաստանի երեք ծննդաբերական հիմնարկներում` Գյումրիի և Հրազդանի....
 
23.10.09 Հանդիպում Սոչիի պատվիրակության հետ
Հոկտեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը ընդունել է Սոչիի պատվիրակությանը` քաղաքային ժողովի նախագահ Վալերի Պոդպովետնիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2014թ.-ին Սոչիում անցկացվելիք Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներին: Կարևորվեց ոչ միայն օլիմպիական օբյեկտների, այլ նաև հյուրանոցային համալիրի, պետական նշանակության մայրուղիների կառուցումը, քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը: Անդրադարձան Սոչիում հայկական մասնագետների կողմից կառուցվող հյուրանոցի հետաքրքիր նախագծին:Նշվեց, որ Սոչիի կարևոր տոներից մեկը` դա բուժաշխատողի օրն է:Նախարար Հ.Քուշկյանը, իր հերթին, ներկայացրեց Հայաստանի առողջապահական ոլորտում կատարվելիք բարեփոխումները, որից առաջնահերթ է` շտապ բուժօգնության ծառայության վերազիննումը և....
 
23.10.09 Հանդիպում “Սանոֆի - Ավենտիս” ընկերության պատվիրակության հետ
Հոկտեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը ընդունել է “Սանոֆի - Ավենտիս” ֆրանսիական դեղագործական ընկերության պատվիրակությանը, Հայաստանում և Վրաստանում ընկերության ներկայացչության տնօրեն Մարինա Գիորգոբիանիի գլխավորությամբ:Հանդիպմանը ներկա են եղել նաև բժիշկ- քիմիաթերապևտներ:ՀՀ կառավարության և “Սանոֆի - Ավենտիս” ընկերության միջև 2007թ.-ին կնքված համաձայնության շրջանակներում “Սանոֆի – Ավենտիս գրուպ” ընկերությունը հովանավորելու է Հայաստանից երկու բժիշկ-քիմիաթերապևտների ուսումը Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտում` մեկ տարի ժամկետով:Ներկայացուցչության տնօրեն Մարինա Գիորգոբիանին նշել է, որ իրենք շատ կարևորում են այսպիսի դասընթացների կազմակերպումը, և որ մեկ տարի անց Հայաստանը կունենա որակյալ բժիշկներ:Նախարար Քուշկյանը....
 
21.10.09 Հանդիպում «ՄԻՆՈՖԱԳԵՆ» ընկերության ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը ընդունեց պատվիրակություն, որի կազմում էին Ճապոնիայի «ՄԻՆՈՖԱԳԵՆ» դեղագործական ընկերության նախագահ պրոֆ. Տոկուիչիրո Ուցունոմիյան, ընկերության փոխնախագահ պրոֆ. Տօսիցուգու Սատոն, ընկերության աշխատակիցներ պրոֆեսորներ Րիոիչի Խիգուչին և Դայսուկէ Սոնէն, նաև Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահ պրոֆ. Ռ.Մելիք-Օհանջանյանը, պրոֆեսորներ Է.Շիրինյանը և Վ.Թոփուզյանը:«ՄԻՆՈՖԱԳԵՆ» դեղագործական ընկերության նախագահը ներկայացրեց ընկերության դեղորայքային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն, տեղեկացրեց, որ համաշխարհային դեղագործական շուկայում ընկերությունը շուրջ 70 տարվա աշխատանքային փորձ ունի: Վերջին տարիներին մեծ պահանջարկ են վայելում....
 
17.10.09 Նախարարն ընդունել է ՌԴ առողջապահության ոլորտի հայ առաջատար մասնագետների
Հոկտեմբերի 16-ին Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունեց Ռուսաստանի Դաշնության առողջապահության տարբեր ոլորտների մի խումբ հայ բժիշկ-գիտնականների: Նրանց կազմում էին Ռուսատաստանի Հայերի միության փոխնախագահ, պրոֆեսոր Վ. Աղայանը, ակադեմիկոս Ա. Ադամյանը, պրոֆեսորներ Ա. Ագանեսովը, Ա. Զոտիկովը, Ռ. Չայլախյանը, Ռ. Ադամյանը եւ ուրիշներ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց բժշկության բնագավառում Սփյուռքի առաջատար մասնագետների ներուժի օգտագործումը Հայաստանյան բժշկության մեջ նոր մեթոդների եւ նոր մոտեցումների ներդրման ուղղությամբ:Ներկայացնելով առողջպահության բնագավառում ժամանակակից խնդիրները` հյուրերը առաջարկեցին համագործակցել անոթային, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, վերտեբրոլոգիայի, բջջային տեխնոլոգիաների, մասնավորապես` ցողունային....
 
17.10.09 Առողջապահության նախարարությունում քննարկվել են ծննդօգնության խնդիրները
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ հանդիպում առողջապահության նախարարության, պետական առողջապահական գործակալության աշխատակիցների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Մասնակիցների թվում էին USAID, NOVA ծրագիր, World vision միջազգային կազմակերպությունների, ՙՀամալսարանական կրթությամբ կանայք՚, ՙՄայրության ֆոնդ՚, ՙԱրազա՚, ՙՄամուլի ակումբ՚, ՙՓրկված մասունքներ՚ եւ այլ ՀԿ-ների, բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի ներկայացուցիչներ:Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհակալություն հայտնեց ծննօգնության պետական հավաստագրերի ներդրման գործընթացում, ինչպես նաեւ մոնիտորինգին նրանց ակտիվ մասնակցության համար: Բոլոր ներկաները միանշանակորեն նշեցին, որ ծննդօգնությունը Հայաստանում ռեալ անվճար....
 
10.10.09 Առողջապահության նախարար պրոֆեսոր Հ.Քուշկյանի այցը Շվեյցարիա (4-8 հոկտեմբերի 2009 թ.)
           ՀՀ առողջապահության նախարարության և Հոֆման Լյա Ռոշ շվեյցարական առաջատար դեղագործական ընկերության համագործակցության շրջանակներում, ընկերության ղեկավարության հրավերով կայացավ ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի այցը Շվեյցարիա:           Ծրագրում նախատեսված էին այցելություններ Բազելի և Ցյուրիխի առաջատար բժշկական կենտրոններ, նաև ծանոթացում Ռոշ ընկերության արտադրական հնարավորություններին և հանդիպումներ ընկերության տարբեր խոշոր ստորաբաժանումների ղեկավարների հետ:           Առաջին օրը նախարարը այցելեց Ցյուրիխի Klinik im Park Zurich ամենամեծ հիվանդանոցը և ծանոթացավ ուռուցքաբանական ծառայության կազմակերպման հետ: Հատուկ ուշադրություն դարձվեց նորագոյացությունների....
 
1 2 3 4 5 6 7