ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրին և Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության պետ Յուվալ Ֆաչսին: Ամփոփելով մեր երկրում իր գործունեությունը, դեսպանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը շարունակական լինի և սկսված ծրագրերը հասցվեն ավարտին: Կարևորելով երկու երկրի միջև համագործակցության դրական փորձը` նա առաջարկել է երկուստեք կազմակերպել բժիշկների վերապատրաստման դասընթացներ` թե նեղ մասնագիտական, թե նոր տեխնոլոգիաների զարգացման, թե փորձի փոխանակման առումով: Դեսպանը նշել է, որ նաև սերտ համագործակցում են Գյումրու վերականգնողական կենտրոնի հետ: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել գերակա ու առաջնահերթ ծրագրերի ցանկ և հետագա համագործակցությունը շարունակել նաև նոր ուղղություններով:
|