|
Մարզային այց |
17.03.10 |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ` Ալավերդու բժշկական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը գնահատելու նպատակով: Մինչ այդ Քուշկյանն այցելել է Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններ: Իջևանի բժշկական կենտրոնում ստուգվել են նախորդ այցի ժամանակ արված դիտողությունների հիման վրա կատարված աշխատանքները: Արդյունքում. - հիվանդանոցի ընդհանուր և շտապ օգնության մուտքերի հովհարների մետաղական կոնստրուկցիաները երեսպատվել են,
- հիվանդանոցի մուտքի աջ կողմում տեղադրվել է հուշատախտակ,
- հիվանդանոցի ընդունարանի ձախ կողմում տեղադրվել է ալյումինե բազրիք,
- շտապ օգնության ընդունարանի կախովի առաստաղը փոխարինվել է նորով,
- դռների բռնակները տեսակավորվել են ըստ հարկերի,
- բոլոր վարդակները և անջատիչները փոխարինվել են այլ տեսակով,
- մաքրվել և սարքին վիճակում են գտնվում բոլոր սանհագույցների հոսակները,
- կատարվել է օդափոխության համակարգի փորձարկում` անկախ մասնագետի մասնակցությամբ: Համակարգը ներկայումս գտնվում է սարքին վիճակում և բավարարում է նորմատիվ պահանջներին,
- վերացվել են հրշեջ պահարանների թերությունները,
- լվացքատան թուջե հոսակը փոխարինվել է նոր նիկելապատ հոսակով,
- ընթացքի մեջ են դռների շրջանակների ներկման և շենքի մասնակի կրկնաներկման աշխատանքները:
Դեռևս անսարք էին վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակների արտաքին ազդականչերի լույսերը, որոնք հանձնարարվել է նորոգել: Նախարարը հանձնարարել է նաև ձևավորել մուտքի հուշատախտակի վերին հատվածը:Նոյեմբերյանի հիվանդանոցում ևս ստուգվել են նախորդ այցի ժամանակ արված դիտողությունների հիման վրա կատարված աշխատանքները, ինչպես նաև կատարվել են նոր դիտողություններ նախագծի վերաբերյալ և տրվել հանձնարարականներ.- որոշվել է կառուցել նոր կաթսայատուն հիվանդանոցի հիմնական և ինֆեկցիոն մասնաշենքերի համար և փոխարինել ջեռուցման համակարգի խողովակներն ու մարտկոցները,
- աստճանավանդակների բազրիքները փոխարինել ալյումինե բազրիքներով,
- որոշ սենյակների գրանիտե հատակները փոխարինել մամլոգրանիտով և վինիլով,
- առաջին և երկրորդ հարկերի միջանցքների գրանիտե հատակները քանդման ընթացքում են հետագայում մամլոգրանիտով փոխարինելու նպատակով,
- վիրահատական բլոկում բացակայում է սանիտարական անցակետը,
- թերապևտիկ ու վիրաբուժական բաժանմունքների ինտենսիվ բուժման հիվանդասենյակների չափերը փոքր են և չեն ներառում քույրական պոստ,
- ռենտգեն բաժնի կառավարման սենյակի դիտապատուհանի չափերը փոքր են,
- հիվանդասենյակների էլեկտրականության նախագծում հաշվի չի առնվել մահճակալների դասավորվածությունը,
- շտապ օգնության ընդունարանը տեխնոլոգիապես թերի է նախագծվել:
Նախագծի հիշյալ բացթողումները հանձնարարվել է ուղղել ԱԾԻԳ ՊՀ մասնագետների հետ համատեղ:Միաժամանակ, առաջարկվել է.- ծավալներում ներառել տարածքի բարեկարգման աշխատանքներ,
- վիրահատարանի հողանցման կոնտուրն անցկացնել հատակի տակով,
- անցկացնել օդի և վակուումի կենտրոնացված համակարգեր,
- տեղադրել օդափոխության մասնակի համակարգեր բուժական նշանակության սենյակներում (վիրահատարան, ծնարան, ինտենսիվ բուժման հիվանդասենյակ),
- մասնագետի հետ վերանայել վիրահատարաններում անհրաժեշտ ինժեներական համակարգերի դասավորվածությունը:
Ալավերդու բժշկական կենտրոնում նախագիծն իրականացվել է մասնաշենքերից մեկի համար, որի տարածքը բավարար չէ հիվանադանոցի մի շարք առանցքային գործառույթների կազմակերպման, մասնավորապես` ծննդատան և ընդունարանի ծառայությունների տեղակայման առումով: Առաջարկվել է վերանայել նախագիծը` ընդգրկելով բժշկական կենտրոնի մյուս` պոլիկլինիկական մասնաշենքի որոշ հատվածներ և նախատեսելով հիվանդանոցային վերելակ, շտապօգնության մեքենաների նոր մոտեցում, ընդունարանի, մանկաբարձագինեկոլոգիական, վարչական բաժանմունքների տեղափոխություն` ծառայությունների մատուցման համար համապատասխան պայմանների ապահովմամբ: Նախագծի վերանայումը հանձնարարվել է իրականացնել ԱԾԻԳ ՊՀ մասնագետների հետ համատեղ:
|
|
|
|