Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / Համագործակցությունը....


Համագործակցությունը նորացվում է
18.03.10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան գործերի հավատարմատար Քրիստիան Սոկոլովսկուն: Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև դեռևս 1998թ. ստորագրվել է համաձայնագիր և այսօր անհրաժեշտություն կա վերսկսելու և ակտիվացնելու համագործակցությունը:
Մասնավորապես քննարկվել է արգենտինյան շուկայի հակաուռուցքային դեղերը Հայաստան ներմուծելու հնարավորությունը, նաև բժշկական նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների վերաբերյալ փոխտեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը:
Համդիպումը երկու երկրի առողջապահության համակարգերի համար գործնական համագործակցության առաջին և կարևոր քայլն էր: