Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / Նոր կենտրոն Երևանում


Նոր կենտրոն Երևանում
29.01.10

Ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները և հնարավարություններն են ներդրվել մայրաքաղաքի "Ռաֆայել" բժշկական կենտրոնում, որի բացումը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Կենտրոնում կիրականացվեն ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական ակնաբուժական, վնասվածքաբանական, վերակենդանացման բուժօգնություն և բուժսպասարկում: Կենտրոնը հագեցվել է նորագույն սարքավորումներով: Վերջինիս կառուցման և բուժսարքավորումներով հագեցման համար 27 մլն դոլար է ներդրվել: "Ռաֆայել" բժշկական կենտրոնի բացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից բժշկակակն կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մարդկանց: Տիգրան Սարգսյանը և բացմանը ներկա պաշտոնյաները շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրուցում համոզմունք է հայտնել, որ կենտրոնն իր դերը կունենա ոլորտի զարգացման գործում: Կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվելու է պետպատվերի համակարգ, որը հնարավորություն կտա նաև անապահով խավին` օգտվելու այս բարձրակարգ կառույցի ծառայություններից: Կենտրոնի գիտական ղեկավար ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանի խոսքով` պետք է ձգտել, որ առողջապահական բոլոր կենտրոնները լինեն որակյալ, ժողովրդի համար մատչելի: