Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / Հաջողություններ....


Հաջողություններ առողջապահությունում
01.02.10

ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գնահատելով նախարարությունների տարեկան հաշվետվությունները, չորս ոլորտ է առանձնացրել: ,,Այս հաշվետվությունները մենք մանրակրկիտ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, բայց այսօր առավոտյան, նայելով դրանց արձանագրությունները, ես որոշեցի անպայման արձանագրել մեր չորս ոլորտի հաջողությունները,, նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն առանձնացրել է պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, առողջապահության և սոցիալական ոլորտը, ինչպես  նաև ոստիկանության աշխատանքը:
Տիգրան Սարգսյանի կողմից ուշադրության արժանացած  երկրորդ ոլորտը, որտեղ կա լուրջ հաջողություն առողջապահությունն է: “Ծնելության օժանդակության ծննդօգնության պետական հավաստագիրը տվել է իր դրական արդյունքը: 2009թ.-ին 2008թ.-ի համեմատ 3000-ով ավել է ծնելիության թիվը”, նշել է վարչապետը, ավելացնելով, որ այս բնագավառաի կարևոր հաջողություններից մեկն այն է, որ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրության տվյալներով ստվերայնությունն այս ոլորտում 90 %-ից նվազել է մինչև 21 %: