19.03.10 2011-ին` հոգեբուժական խնդիրներին նվիրված կոնֆերանս |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի և ասոցիացիայի խորհրդի անդամների հետ` քննարկելու 2011թ. ապրիլին կազմակերպվելիք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները և ՀՀ ԱՆ համագործակցության շրջանակները: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, Վանաձորի հոգեբուժական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, նաև նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:Արմեն Սողոյանը ներկայացրել է 2011թ. Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների պլանը և առողջապահության նախարարությունից ակնկալվող աջակցության ուղղությունները:Նախարարը ողջունել է....
|
|
18.03.10 Համագործակցությունը նորացվում է |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան գործերի հավատարմատար Քրիստիան Սոկոլովսկուն: Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև դեռևս 1998թ. ստորագրվել է համաձայնագիր և այսօր անհրաժեշտություն կա վերսկսելու և ակտիվացնելու համագործակցությունը: Մասնավորապես քննարկվել է արգենտինյան շուկայի հակաուռուցքային դեղերը Հայաստան ներմուծելու հնարավորությունը, նաև բժշկական նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների վերաբերյալ փոխտեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը:Համդիպումը երկու երկրի առողջապահության համակարգերի համար գործնական համագործակցության առաջին և կարևոր քայլն....
|
|
17.03.10 Մարզային այց |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ` Ալավերդու բժշկական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը գնահատելու նպատակով: Մինչ այդ Քուշկյանն այցելել է Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններ: Իջևանի բժշկական կենտրոնում ստուգվել են նախորդ այցի ժամանակ արված դիտողությունների հիման վրա կատարված աշխատանքները: Արդյունքում.հիվանդանոցի ընդհանուր և շտապ օգնության մուտքերի հովհարների մետաղական կոնստրուկցիաները երեսպատվել են, հիվանդանոցի մուտքի աջ կողմում տեղադրվել է հուշատախտակ, հիվանդանոցի ընդունարանի ձախ կողմում տեղադրվել է ալյումինե բազրիք, շտապ օգնության ընդունարանի կախովի առաստաղը փոխարինվել է նորով, դռների....
|
|
16.03.10 Ասուլիս կառավարությունում |
Այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամուլի ասուլիսը: Մինչև լրագրողների հարցերին անդրադառնալը նախարարը ներկայացրել է 2009թ. կատարած աշխատանքները և 2010թ. նախատեսվող ծրագրերը: Ստորև ներկայացվում է մամուլի հաղորդագրությունը:2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը: Արդյունքում, շուրջ 3000-ով ավելացել է ծնունդների թիվը: Իսկ հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշն աճել է 20 տոկոսով: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՆՕՎԱ ծրագրի ուսումնասիրության տվյալների համաձայն` Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից հետո ստվերային դրամաշրջանառությունը ոլորտում նվազել է` 90-ից հասնելով 21 տոկոսի: Բնակչության շրջանում....
|
|
15.03.10 Իսրայելի դեսպանի առաքելության ավարտը |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրին և Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության պետ Յուվալ Ֆաչսին: Ամփոփելով մեր երկրում իր գործունեությունը, դեսպանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը շարունակական լինի և սկսված ծրագրերը հասցվեն ավարտին: Կարևորելով երկու երկրի միջև համագործակցության դրական փորձը` նա առաջարկել է երկուստեք կազմակերպել բժիշկների վերապատրաստման դասընթացներ` թե նեղ մասնագիտական, թե նոր տեխնոլոգիաների զարգացման, թե փորձի փոխանակման առումով: Դեսպանը նշել է, որ նաև սերտ համագործակցում են Գյումրու վերականգնողական կենտրոնի հետ: Հանդիպման ավարտին....
|
|
11.03.10 Աշխատանքային կարգով |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային բժշկական հաստատություններում շաքարային դիաբետով տառապող հիվանդների հաշվառման, առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով բաշխված ինսուլինների ստացման, պահպանման և հիվանդներին անվճար հատկացման գործընթացը վերլուծելու նպատակով: Հանդիպումներին մասնակցել են հանրապետության առաջատար էնդոկրինոլոգները, մարզային կառույցների ղեկավարները և ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:Ոլորտի պատասխանատուները նշել են շաքարային դիաբետով և առհասարակ էնդոկրին հիվանդությունների հայտնաբերման, բուժման ու վարման գործընթացում առկա....
|
|
23.02.10 Նախարարն այցելել է Սինգապուր |
Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի հրավերով 2010 թվականի փետրվարի 16-20ը Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, այցելել է Սինգապուրի Հանրապետություն: Այցելության նպատակն էր Հայաստանի և Սինգապուրի միջև առողջապահության բնագավառում համագործակցության հաստատումը:Այցի շրջանակներում կազմակերպվել են գործնական նշանակություն ունեցող բազմաթիվ հանդիպումներ Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանի և առողջապահության ոլորտում առաջատար հիվանդանոցների ղեկավարների հետ: Սինգապուրի առողջապահության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում համագործակցության հեռանկարները: Խայ Բուն Վանը ներկայացրել է առողջապահության ֆինանսավորման, պետական հիվանդանոցների....
|
|
12.02.10 Հայ-շվեյցարական համագործակցություն ուռուցքաբանության ոլորտում |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է Շվեյցարիայի Բազելի համալսարանի ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար, Շվեյցարիայի ուռուցքաբանների միության նախագահ, Քաղցկեղի ուսումնասիրման շվեյցարական խմբի փոխնախագահ Ռիչարդ Հերմանի գլխավորած պատվիրակությանը: Բժիշկ-ուռուցքաբանները Հայաստան են ժամանել ուռուցքաբանության ոլորտի բարելավմանն աջակցելու առաքելությամբ:Նշենք, որ 2009թ. հոկտեմբերին նախարար Հ.Քուշկյանի Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ուռուցքաբանության ոլորտում ակտիվացնել հայ-շվեյցարական համագործակցությունը: Հյուրերը նախարարին են ներկայացրել համագործակցության նախնական ծրագիրը, ըստ որի նախատեսում են «Նաիրի» ԲԿ-ի բազայի հիման վրա ստեղծել «Հայ-շվեյցարական ուռուցքաբանության կենտրոն»:....
|
|
01.02.10 Հաջողություններ առողջապահությունում |
ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գնահատելով նախարարությունների տարեկան հաշվետվությունները, չորս ոլորտ է առանձնացրել: ,,Այս հաշվետվությունները մենք մանրակրկիտ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, բայց այսօր առավոտյան, նայելով դրանց արձանագրությունները, ես որոշեցի անպայման արձանագրել մեր չորս ոլորտի հաջողությունները,, նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն առանձնացրել է պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, առողջապահության և սոցիալական ոլորտը, ինչպես նաև ոստիկանության աշխատանքը: Տիգրան Սարգսյանի կողմից ուշադրության արժանացած երկրորդ ոլորտը, որտեղ կա լուրջ հաջողություն առողջապահությունն է: “Ծնելության օժանդակության ծննդօգնության պետական հավաստագիրը տվել է իր դրական արդյունքը: 2009թ.-ին 2008թ.-ի համեմատ 3000-ով....
|
|
29.01.10 Նոր կենտրոն Երևանում |
Ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները և հնարավարություններն են ներդրվել մայրաքաղաքի "Ռաֆայել" բժշկական կենտրոնում, որի բացումը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Կենտրոնում կիրականացվեն ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական ակնաբուժական, վնասվածքաբանական, վերակենդանացման բուժօգնություն և բուժսպասարկում: Կենտրոնը հագեցվել է նորագույն սարքավորումներով: Վերջինիս կառուցման և բուժսարքավորումներով հագեցման համար 27 մլն դոլար է ներդրվել: "Ռաֆայել" բժշկական կենտրոնի բացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից բժշկակակն կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մարդկանց: Տիգրան Սարգսյանը և բացմանը ներկա պաշտոնյաները շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին և....
|
|
25.01.10 Աշխատանքային հանդիպում |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին, ինչպես նաև Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանին: ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում համավճարների ծրագրի ներդրման, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային քաղաքականությանը միտված աշխատանքների ընթացքը:Պետական առողջապահական գործակալության պետ Տեր-Գիգորյանն իր հերթին ներկայացրել է առողջապահության համակարգում ֆինանսավորման նոր մեխանիզմները: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ամբողջացնելով զեկուցումները հավելել....
|
|
09.12.09 Կադրերով համալրման հարցն օրակարգային է |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզային բժշկական կազմակերպությունների կադրային հագեցվածության և համալրման հարցերին լուծումներ տալու նպատակով: Ըստ մարզերից ստացված հայտերի` բոլոր բուժհաստատություններում առկա են բժիշկ-մասնագետների բազմաթիվ թափուր հաստիքներ, հատկապես մեծ թիվ է կազմում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների պահանջարկը: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ գործում է ՀՀ մարզային բժշկական կազմակերպություններ բժիշկ-մասնագետներ ժամանակավոր ուղեգրման կարգը, որի համաձայն Երևանի բժշկական հաստատություններից ամենահրատապ պահանջարկների հիման վրա ՀՀ մարզեր են ժամանակավոր գործուղվել վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրահատող գինեկոլոգներ, վնասվածքաբաններ: Վերջիններիս....
|
|