Հարություն Քուշկյան
Սիրելի հայրենակից Սրտանց ողջունում եմ Ձեզ իմ ինտերնետային կայքում: Ձեր կողմից իմ հանդեպ ցուցաբերած ուշադրությունը, որպես պետական գործչի և անհատի, հուսադրում է առ այն, որ մեր երկրի կայացման գործում ես նույնպես ունեմ իմ՝ թեկուզ համեստ, բայց և որոշակի ներդրումը, ավանդը: Որպես հայ՝ ես իմ պարտքն եմ համարում հնարավորություններիս չափով նպաստել մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին: Հավատացնում եմ, որ ինքս ինձ վերապահած այդ առաքելությունը ես անվերապահորեն կկատարեմ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Բարի գալուստ իմ կայք, որտեղ հուսով եմ կստանաք ինձ առնչվող Ձեր հարցերի պատասխանները:
Հարգանքով` Հարություն Քուշկյան
|